Հնարավոր է՝ առկա են եղել արտադատավարական գործըթացներ, հարկային տեսուչներին պետք է հարցաքննել. Սամվել Կարապետյանի պաշտպան

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ շարունակվում է հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի պարզման հարցը։

Նախորդ նիստին պաշտպանության կողմը միջնորդել էր հարցաքննել ՊԵԿ տեսուչներին, քննչական խմբի ղեկավարին, լեզվաբան-փորձագետներին։

Այսօրվա նիստին մեղադրող Արգամ Դալլաքյանն առարկեց՝ պատճառաբանելով, թե ստուգողներին հարցաքննելու կարիք չկա, ստուգման ակտը հետազոտելը բավարար է։

Նշենք, որ ստուգման ակտը վերաբերում է հարկային ենթադրյալ չարաշահումների դրվագին։

Մեղադրողի առարկությունը մի քանի շեշտադրում ուներ.վերոնշյալից բացի մեղադրողը նշեց, որ այդ հարցն այս փուլում չպետք է քննարկվի։

Պաշտպանները, սակայն, շարունակեցին պնդել այդ անձանց հարցաքննության անհրաժեշտությունը։ Արշակ Վարդանյանը հայտնեց, որ պատրաստվում են միջնորդել՝ արտավարութային փաստաթուղթ ստուգման ակտն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ, քանի որ տվյալները կարող են ստացվել միայն դատահաշվապահական փորձաքննությամբ, ինչը չի իրականացվել։ Տրված ելակետային տվյալները ստացվել են ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։

Նախագահողի հարցին ի պատասխան Արշակ Վարդանյանը նշեց, որ մինչդատական փուլում իրենց հնարավոր բոլոր իրավունքները խախտվել են, այժմ դատական քննության փուլում փորձում են իրացնել օրենքով սահմանված իրավունքները։ Նա նկատեց, որ ստուգման ակտի՝ անթույլատրելի ապացույց լինելու հարցը հայտնի էր թե քննիչին, թե մեղադրողին, բայց դա չի խոչընդոտել, որ ստուգման ակտը ճանաչվի «ապացույց», ինչն առանցքային է մեղադրանքի «հարկային չարաշահման» դրվագի համար։ Ռուբեն Հակոբյանն ընդգծեց՝ Կարապետյանը նույնիսկ տեսականորեն կապ անգամ չէր կարող ունենալ այդ մեղադրանքի հետ, իսկ մեղադրողի պնդումը, թե ստուգման ակտը կազմողներին հարցաքննելով որևէ այլ բան չի կարող պարզվել, քան այն, ինչ նշված է ակտում, նրանք ծանոթացել են նախաքննական մարմնի նյութերին՝ էլ ավելի շատ մտահոգությունների տեղիք է առաջացնում և էլ ավելի հիմնավորում, որ պետք է հարցաքննվեն այդ անձինք։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը ստուգման ակտը գնահատեց ոչ միայն ապօրինի, այլև կասկածելի։ Պաշտպանը մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է՝ առկա են արտադատավարական գործըթացներ, անգամ համոզված է՝ որևէ ստուգում չի էլ եղել։ Պաշտպան Արմեն Ֆերոյանն էլ կարևորեց տեսուչների հարցաքննությունը՝ նկատելով, որ նրանք կարող են նաև դատարանում հայտարարել, որ իրենց ասել են՝ նման ակտ կազմել։ Ֆերոյանը նաև Կարապետյանի տնային կալանքը գնահատեց ակնհայտ ապօրինի։ Պաշտպանը նաև առաջարկեց հնարավորինս շուտ անցնել վկաների հարցաքննությանը՝ քննարկման առարկա դարձնելու Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 18-ին։ Նա նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն ՀԱՍԵ հայտարարության համար, ինչն իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։ Ընդ որում, այդ ողջ գործընթացն, այդ թվում՝ Կարապետյանի տան խուզարկությունները, ձերբակալությունն, ուղեկցվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։

Հետագայում Կարապետյանի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է նաև տնտեսական բնույթի մեղադրանք՝ իբրև փողերի լվացման վերաբերյալ, որով, սակայն, դատարանը հաստատված չի համարել հիմնավոր կասկածը։
Հետագայում իրավապահները որոշել են ևս մեկ դրվագ ավելացնել՝ փողերի լվացման վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։

Այժմ գործից մաս է անջատվել և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Դատարանում քննվող վարույթով մեղադրյալի կարգավիճակում են նաև Վլադիմիր Թարջումանյանը և Անդրանիկ Խաչատրյանը։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված վարչական հսկողությունը։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Իրանի դեմ պшտերազմը ԵՄ-ի վրա արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել. Իսպանիայի վարչապետ Եկեք հասկանանք՝ ինչքան է Նիկոլը տրամադրված Գագիկ Ծառուկյանին պահել կալանքի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Փաստերով ասում եմ՝ Նիկոլը կոռուպցիոն հանցագործ է․ Պարույր Հայրիկյան (video) ԵՄ-ն սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը. Կարասին Ինչպես Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին նիստերի դահլիճում (video) Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է ձգձգվել բազմաթիվ տարիներ. Մադյար Խոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել «Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավnրներ Հպարտ հարկատունե՛ր, կռախի առաջ եք կանգնելու․ Գառնիկ Դանիելյան (video) Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ սեռակшն բռնnւթյուն գործադրած 44-ամյա հորը Գագիկ Ծառուկյանի անմեղությունը փաստող ևս մեկ տեսագրություն է հրապարակվել. Հայկ Մամիջանյան (video) Հութիները ազատ են արձակել 2 տարի գերության մեջ պահած ՄԱԿ-ի աշխատակցին. AP Հիմա Լուլունա, սպասե՛ք՝ հաջորդը Փաշինյանին չեն թողնելու մտնի Ռուսաստան․ քաղաքացի (video) Բաքվից Երևան հնարավոր թռիչք․ ինչ է հայտնի. Ազատություն Աներորդուս բիզնեսն են ուզում փակել, իրենց գործողություններն անօրինական են․ Մեսրոպ Մանուկյան Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Ծառուկյանի գործով Փաշինյանենք իրենց մեջտեղից ճղում են, բայց բացահայտվել է արդեն, որ․․․ Արման Աբովյան (video) Կլիմայի համար պայքարը ենթադրում է գռեհիկ, կեղծ ստերով հակաքրիստոնեական արշա՞վ. Լարիսա Ալավերդյան Նիկո՛լ, դու Արթիկի գաղութում ես հայտնվելու՝ էս ձեռնաշղթաներով․ քաղաքացու ակցիան դատարանի դիմաց (video) Դատախազությունը պետք է զբաղվի ձեր հայտարարությամբ․ Փաշինյան-լրագրող երկխոսությունը (video) «Ալիևի սպառնալիքը լսե՞լ եք․․․ ի՞նչ խաղաղության մեջ է դա»․ Փաշինյանի արձագանքը (video) «Լկտի՛, երբ աղջիկդ կհայտնվի էդ վիճակում, կսպասես ոստիկաններին». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Չես հասկանում՝ դատի կտա՛մ․․․ Փաշինյանը կռվեց լրագրողի հետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am