Անկարայում ԱՄՆ դեսպան. «Թուրքիայի և Իսրայելի միջև բախման ռիսկ կա»

Անկարայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգի արևելյան հատվածում գտնվող Էբու Զուհուր ռազմական օդանվակայանի վրա Իսրայելի իրականացրած հարձակումը Թուրքիայի և Իսրայելի միջև անմիջական ռազմական բախման ռիսկ է պարունակում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Իսրայելական «The Jerusalem Post» թերթին տված հարցազրույցում Բարաքը նշել է, որ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ են ու մտահոգիչ, սակայն միևնույն ժամանակ հանգստացնող է այն պաստը, որ զոհեր չեն գրանցվել և իրավիճակը չի սրվել։

Դեսպանի խոսքով՝ ներկայումս գաղտնի բանակցություններ են ընթանում Իսրայել-Սիրիա բախումների կանխարգելման մեխանիզմի գործունեությունը վերականգնելու շուրջ, և Թուրքիան կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավվել այդ գործընթացում։ Նա հավելել է, որ օգտակար կլինի ստեղծել համագործակցության հատուկ կենտրոն, որտեղ թուրքերենին, արաբերենին, անգլերենին և եբրայերենին վարժ տիրապետող անձնակազմը կաշխատի շուրջօրյա՝ 24-ժամյա ռեժիմով։

Անդրադառնալով Սիրիայի դիրքորոշմանը՝ դեսպանն ընդգծել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ Շարան Իսրայելի նկատմամբ հարձակողական մտադրություններ չունի և միայն ձգտում է պաշտպանել սեփական ինքնիշխանությունը։ Բացի այդ, ըստ ԱՄՆ-ի տեսակետի, Դամասկոսի օդանավակայանում տեղադրված քաղաքացիական ռադարները սպառնալիք չեն ներկայացնում Իսրայելի անվտանգության համար, քանի որ դրանք անհրաժեշտ են բացառապես քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու համար։

Բարաքը շեշտել է, որ Վաշինգտոնը ցանկանում է օգնել նվազեցնել լարվածությունը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը կենսունակ ուղի է առաջարկում այդ նպատակին հասնելու համար։

Հիշեցնենք, որ իսրայելական օդուժը 8 հարված է հասցրել Իդլիբի արևելքում գտնվող և լքված վիճակում գտնվող Էբու Զուհուր ռազմական օդանավակայանին՝ թիրախավորելով թռիչքուղին և անգործության մատնված մի կառույց։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Լրագրողը փաստեր ներկայացրեց Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության վատ աշխատանքից (video) Գիտե՞ք՝ Գագիկ Ծառուկյանն Ավինյանին ինչ էր տվել, խնդիր տեսնու՞մ եք․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ես էլ նիկոլական չեմ․ Նիկոլ Փաշինյան (video) Գագիկ Ծառուկյանի անունը լսեց ու հունից դուրս եկավ Փաշինյանը (video) «Քուա՛նշ, Նիկոլ Փաշինյան, դե թող Աննա Վարդապետյանը սրի»․ լրագրողի սուր հարցերը Փաշինյանին (video) Ոստիկանների և քաղաքացիների միջև ծեծուջարդ կառավարության դիմաց (video) Փաշինյանին հիմա էլ բուծվող ձկան համը դուր չի գալիս (video) Անկարայում ԱՄՆ դեսպան. «Թուրքիայի և Իսրայելի միջև բախման ռիսկ կա» Ինչպես սկսվեց Կառավարության մոտ կռիվը, որից հետո քաղաքացուն բերման ենթարկեցին (video) Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Սամվել Կարապետյանը խոսեց Էդգար Ղազարյանի մասին (video) «Սա*կեք դուք․․․ Տղայիս բերման ենթարկեցին, էնտեղ ծեծելու են հաստատ». վարդաշենցի (video) Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ․ քաղաքացին բերման ենթարկվեց Ոստիկանին ապտակած տղայի մայրը վատացել է (video) Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է․ ՔԿ Զոհվածը տան փոքր որդին էր. նոր մանրամասներ՝ Ճամբարակում 7 զինծառայողի վրաերթի դեպքից Մի փոքր համբերություն ունեցեք․ մենք հստակ սցենար ունենք․ Աննա Գրիգորյան (video) Հիմնանորոգված փողոցի հենապատը եւ սալիկապատված մայթը քանդվել են (լուսանկարներ եւ տեսանյութ) Մի շտապեք․ մենք ունենք մեր մարտավարությունը․ Արամ Վարդևանյան (video) «Հրապարակ»․ Ես հայ եմ, բայց մոլոկաններն ատամներով ինձ պահում են 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել Պերկովիչը հրաժեշտ է տալիս Նոային Բանավեճ Արեգա Հովսեփյանի և լրագրողի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am