36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել

Օգոստոսի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 36-ամյա Դավիթ Բ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, Աբովյան փողոցի 1/3 հասցեում գործող «Զովք» սուպերմարկետում Դավիթ Բ․-ն, ցանկանալով գարեջուր վերցնել, կոտրել է մեկ շիշ գարեջուր, որից հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Սուպերմարկետի աշխատակցի կողմից դիտողություն անելուց հետո նրանց միջև փոխադարձ հարվածներ են հասցվել։

Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել սուպերմարկետի աշխատակից, Երևանի բնակիչ, 17-ամյա Վ․ Ս․-ն և 36-ամյա Դավիթ Բ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

դիտվել է 191 անգամ
Լրահոս
«Սա*կեք դուք․․․ Տղայիս բերման ենթարկեցին, էնտեղ ծեծելու են հաստատ». վարդաշենցի (video) Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ․ քաղաքացին բերման ենթարկվեց Ոստիկանին ապտակած տղայի մայրը վատացել է (video) Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է․ ՔԿ Զոհվածը տան փոքր որդին էր. նոր մանրամասներ՝ Ճամբարակում 7 զինծառայողի վրաերթի դեպքից Մի փոքր համբերություն ունեցեք․ մենք հստակ սցենար ունենք․ Աննա Գրիգորյան (video) Հիմնանորոգված փողոցի հենապատը եւ սալիկապատված մայթը քանդվել են (լուսանկարներ եւ տեսանյութ) Մի շտապեք․ մենք ունենք մեր մարտավարությունը․ Արամ Վարդևանյան (video) «Հրապարակ»․ Ես հայ եմ, բայց մոլոկաններն ատամներով ինձ պահում են 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել Պերկովիչը հրաժեշտ է տալիս Նոային Բանավեճ Արեգա Հովսեփյանի և լրագրողի միջև (video) 2.1 մլդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր Դատարան ուղարկված վարույթներն ավելացել են. անչափահասների դեմ հանցագործությունների վիճակագրությունը #ՈՒՂԻՂ․« ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ հող հանձնողները մահ են պահանջում»․ Լարիսա Ալավերդյանը՝ իշխանության մասին (video) Կիևում ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները. Զախարովա ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի մասին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am