2.1 մլդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գործող խոշոր մարզահամալիրի կառուցման ընթացքում հնարավոր է ամբողջությամբ չեն փաստաթղթավորվել օգտագործված շինանյութերը, կատարված շինարարական աշխատանքներն ու ստացված ծառայությունները, ինչի հետևանքով կարող էին պակաս հաշվարկվել պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։

Իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության հաշվապահական և սկզբնական հաշվառման փաստաթղթերը, շինարարությանն առնչվող իրավական հիմքերը, հիմնական միջոցների հաշվառումը, ինչպես նաև հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը։ Փաստական տվյալների համադրման ընթացքում բացահայտվել է մի հանգամանք, որը հետագա ուսումնասիրության համար առանցքային է դարձել։
Պարզվել է, որ շուրջ 10 հազար 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող մարզահամալիրի կառուցման համար 2013-2015 թվականներին հաշվարկային փաստաթղթերով ձևակերպվել է ընդամենը շուրջ 665 միլիոն դրամի շինարարական աշխատանքների, ծառայությունների և շինանյութերի ձեռքբերումը։ Միաժամանակ հետագայում նույն մարզահամալիրը, որպես հիմնադրի ոչ դրամային ավանդ, անկախ գնահատողի կողմից գնահատվել է ավելի քան 20 միլիարդ դրամ։

Փաստաթղթերով ձևակերպված շինարարական ծախսերի և կառուցված գույքի գնահատված արժեքի միջև առկա բազմամիլիարդ դրամի տարբերությունը դարձել է օպերատիվ հետազոտության հիմնական ուղղություններից մեկը։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ, որ մարզահամալիրի կառուցման ընթացքում օգտագործված շինանյութերի, կատարված շինարարական աշխատանքների և ծառայությունների զգալի մասը կարող էր ձեռք բերված լինել առանց օրենքով սահմանված կարգով համապատասխան հաշվարկային փաստաթղթերով ձևակերպվելու և առանց ընկերության հաշվապահական ու հարկային հաշվառման մեջ արտացոլվելու։ Հետագայում այդ ակտիվները ձևակերպվել են որպես հիմնադրի ոչ դրամային ավանդ և ներառվել ընկերության կանոնադրական կապիտալում։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում արձանագրվել են նաև հիմնական միջոցների հաշվառման հետ կապված անհամապատասխանություններ։ Մասնավորապես ընդհանուր շուրջ 614 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի մի մասը տեղում չի հայտնաբերվել, մինչդեռ դրանց դուրսգրումը կամ վնասումը հիմնավորող փաստաթղթեր չեն ներկայացվել։ Նախնական տվյալներով՝ այդ հանգամանքով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 102 միլիոն դրամ։

Այսպիսով, ձեռք բերված փաստական տվյալները հիմք են տվել ենթադրելու, որ պետությանը պատճառված հնարավոր վնասը կազմել է ավելի քան 2 միլիարդ 107 միլիոն դրամ։

Փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

դիտվել է 155 անգամ
Լրահոս
«Սա*կեք դուք․․․ Տղայիս բերման ենթարկեցին, էնտեղ ծեծելու են հաստատ». վարդաշենցի (video) Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ․ քաղաքացին բերման ենթարկվեց Ոստիկանին ապտակած տղայի մայրը վատացել է (video) Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է․ ՔԿ Զոհվածը տան փոքր որդին էր. նոր մանրամասներ՝ Ճամբարակում 7 զինծառայողի վրաերթի դեպքից Մի փոքր համբերություն ունեցեք․ մենք հստակ սցենար ունենք․ Աննա Գրիգորյան (video) Հիմնանորոգված փողոցի հենապատը եւ սալիկապատված մայթը քանդվել են (լուսանկարներ եւ տեսանյութ) Մի շտապեք․ մենք ունենք մեր մարտավարությունը․ Արամ Վարդևանյան (video) «Հրապարակ»․ Ես հայ եմ, բայց մոլոկաններն ատամներով ինձ պահում են 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել Պերկովիչը հրաժեշտ է տալիս Նոային Բանավեճ Արեգա Հովսեփյանի և լրագրողի միջև (video) 2.1 մլդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր Դատարան ուղարկված վարույթներն ավելացել են. անչափահասների դեմ հանցագործությունների վիճակագրությունը #ՈՒՂԻՂ․« ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ հող հանձնողները մահ են պահանջում»․ Լարիսա Ալավերդյանը՝ իշխանության մասին (video) Կիևում ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները. Զախարովա ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի մասին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am