ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունում վերջին օրերի կադրային ջարդը, համակարգի մեր աղբյուրի բնորոշմամբ, սոսկ քավության նոխազ գտնելու օպերացիա կարելի է բնորոշել:

Մենք գրել էինք, որ Փաշինյանն անչափ դժգոh է «զորավար» Սուրեն Պապիկյանից, ընտրություններից հետո անգամ նրա վերանշանակումն էր հարցականի տակ, քանի որ Փաշինյանը նախատել էր, որ խաղաղ պայմաններում մի առաքելություն ունի՝ զորքի բարոյահոգեբանական մթնոլորտը նորմալ պահելը, այն էլ չի կարողանում ապահովել, եւ բազում մահեր են գրանցվում հիմա բանակում:

Բայց քանի որ հարմար, կամակատար կադր չուներ, որոշեց Պապիկյանին շանս տալ: Նա էլ բանակում կադրային ջարդով է փորձում ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, ենթակաները լավ չեն աշխատում: Սակայն նոր նշանակումներն էլ ավելի են խաթարել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, այս անգամ՝ արդեն սպայակազմում:

Մեզ ասացին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակելը հերթական անգամ փոթորկել է հրամկազմի շարքերը, այստեղ անասելի ծանր են տանում «միլիցիաների» մուտքը բանակ: Ընդ որում՝ լսել են, որ Հովհաննիսյանը մտադիր է նախկին կոլեգաներին էլ իր հետեւից ՊՆ տանել, եւ արդեն իսկ բողոքի ձայն են բարձրացրել, ինչի արդյունքում Հովհաննիսյանին զգուշացվել է, որ զգուշորեն եւ սահուն կերպով նշանակումներն անի, միանգամից ՊՆ ՌՈ-ն չդարձնի ոստիկանության բաժին:

Հիշենք, որ համակարգում մի կերպ են հանդուրժում նաեւ փոխնախարար Արման Սարգսյանին, որը նույնպես նախկին ոստիկանապետ է:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել Պերկովիչը հրաժեշտ է տալիս Նոային Բանավեճ Արեգա Հովսեփյանի և լրագրողի միջև (video) 2.1 մլդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր Դատարան ուղարկված վարույթներն ավելացել են. անչափահասների դեմ հանցագործությունների վիճակագրությունը #ՈՒՂԻՂ․« ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ հող հանձնողները մահ են պահանջում»․ Լարիսա Ալավերդյանը՝ իշխանության մասին (video) Կիևում ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները. Զախարովա ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի մասին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում. «Հրապարակ» «Հրապարակ»․ Սկանդալ եւ խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը. «Հրապարակ» Զինվորնե՞ր են թունավորվել. «Հրապարակ» Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին. «Հրապարակ» «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային. «Հրապարակ» Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում են․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ» Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ» Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am