Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․


«Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին։

Չորս օր առաջվա մի գրառմամբ նշել էի, որ ԱՄՆ-Իրան ռազմական բախումը վերածվելու է տնտեսական ձգձգվող հակամարտության: Այս գիշեր նախագահ Թրամփը, պաշտոնապես տնտեսական պատերազմ հայտարարեց՝ ընդ որում ոչ միայն Իրանին, այլ նաև այն երկրներին, որոնք իրենց տնտեսական կապերով կաջակցեն Թեհրանին՝ հաղթահարել սանկցիաները:
Ստեղծվող իրավիճակը որքանով է ազդեցիկ, և ինչ կարող է կփոխել տարածաշրջանում՝ առանձին վերլուծությունների ու հետևանքների գնահատման հարց է: Իսկ մինչ այդ՝ հետաքրքիր մի այլ իրադարձության մասին:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրապարակեց քարտեզ, որի վրա Հորմուզի նեղուցը նշված էր որպես «ԱՄՆ-ի նոր տարածք», Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում Իրանի գխավոր հյուպատոսությունը հրապարակեց ԱՄՆ քարտեզի իր տարբերակը, որտեղ Կալիֆոռնիան ներկայացվում էր որպես «Իրանի Իսլամական Հանրապետության նոր տարածք»։

Իհարկե, խոսքը Թեհրանի իրական տարածքային հավակնությունների մասին չէ, այլ ԱՄՆ նախագահի հրապարակմանը հասցեագրված սարկաստիկ պատասխանի։

Թրամփի հրապարակումը հայտնվեց Իրանի հետ բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետի ավարտից մի քանի ժամ հետո՝, երբ Թեհրանը պնդեց, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ։

Այնուհետ նախագահ Թրամփը հայտարարեց, որ այս պահին Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ ԱՄՆ-ը շարունակում է իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը։

Դոնալդ Թրամփի հրապարակած քարտեզին արձագանքեց Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, ասելով, «Հորմուզի նեղուցի վերաբերյալ «մոլորությունը» շուտով կշտկվի՝ կա՛մ Թրամփի, կա՛մ Իրանի կողմից»։
Սակայն Հայդերաբադում Իրանի հյուպատոսությունն ավելի հեռուն գնաց և որոշեց քարտեզին պատասխանել քարտեզով։ Հրապարակված պատկերում առանձնացված էր Կալիֆոռնիան, որի վրա գրված էր․ «Իրանի Իսլամական Հանրապետության նոր տարածք»։

Կալիֆոռնիայի ընտրությունը, կարծում եմ, նույնպես պատահական չէր։ Իրանական կատակը ստացավ երկակի ենթատեքստ։ Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունն ընտրեց ամերիկյան այն նահանգը, որն առավել սերտորեն է կապված Իրանի հետ մշակութային առումով, և միևնույն ժամանակ դարձել է Իրանից դուրս բնակվող հարյուր հազարավոր իրանցիների նոր հանգրվանը։

ԱՄՆ-ի և Իրանի սահմաններն, իհարկե, այս «քարտեզագրությունից» չփոխվեցին, սակայն միջազգային պրակտիկայում ի հայտ եկավ դիվանագիտական փոխհրաձգության նոր մեթոդ»:

դիտվել է 174 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ես հայ եմ, բայց մոլոկաններն ատամներով ինձ պահում են 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել Պերկովիչը հրաժեշտ է տալիս Նոային Բանավեճ Արեգա Հովսեփյանի և լրագրողի միջև (video) 2.1 մլդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր Դատարան ուղարկված վարույթներն ավելացել են. անչափահասների դեմ հանցագործությունների վիճակագրությունը #ՈՒՂԻՂ․« ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ հող հանձնողները մահ են պահանջում»․ Լարիսա Ալավերդյանը՝ իշխանության մասին (video) Կիևում ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները. Զախարովա ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի մասին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում. «Հրապարակ» «Հրապարակ»․ Սկանդալ եւ խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը. «Հրապարակ» Զինվորնե՞ր են թունավորվել. «Հրապարակ» Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին. «Հրապարակ» «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային. «Հրապարակ» Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում են․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ» Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am