Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն «ահռելի» տնտեսական հետևանքների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social-ում գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իրանին բազմաթիվ հնարավորություններ է տվել իր հետ համաձայնագիր կնքելու համար, սակայն նրանք այդ հնարավորությունից չեն օգտվել։

«Հետևաբար, այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված ամենաջախջախիչ տնտեսական գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում», – գրել է Թրամփը՝ պնդելով, որ Իրանի ռազմածովային ուժերը, օդուժը, զինագործարանները ոչնչացված են, տարադրամն արժեք չունի, իսկ երկիրը «մազից է կախված»։Թրամփը նաև սպառնալիքներ է հնչեցրել Իրանին աջակցող երկրների հասցեին։

«Այսօր ես նաև հայտարարում եմ, որ ցանկացած երկիր, որն իր ֆինանսական հաստատություններին, բիզնեսներին, օդանավակայաններին կամ պետական ​​կառույցներին թույլ կտա Իրանին տրամադրել որևէ տեսակի օժանդակություն, ապա ինքը կբախվի ահռելի տնտեսական հետևանքների», – նշել է ԱՄՆ նախագահը՝ շեշտելով, որ նավթի մաքսանենգությունը, ֆինանսական գաղտնի գործարքները, կանխիկ փոխանցումները, կեղծ ընկերությունները պետք է դադարեցվեն «հենց հիմա»։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ բոլոր դաշնակիցները պետք է կանգնեն ԱՄՆ-ի կողքին՝ «մեկուսացնելու և պարտության մատնելու» Իրանին։ Նա հավելել է, որ այս «պատմական միջոցառումները» կթուլացնեն Իրանին և նրա կարողությունը՝ «ահաբեկչություն տարածելու աշխարհում»։

Թրամփն Իրանի դեմ ձեռնարկվող նոր տնտեսական միջոցառումները համեմատել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափհանման հետ՝ նշելով, որ սա կլինի «տնտեսական Նորմանդական դեսանտային գործողություն»։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Կիևում ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները. Զախարովա ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի մասին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում. «Հրապարակ» «Հրապարակ»․ Սկանդալ եւ խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը. «Հրապարակ» Զինվորնե՞ր են թունավորվել. «Հրապարակ» Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին. «Հրապարակ» «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային. «Հրապարակ» Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում են․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ» Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ» Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ» «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զոհ, 5 վիրավոր Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան Ի՞նչ էր հրդեհվել քաղաքապետարանում․ արխիվի թղթե՞ր, թե՞ անարժեք իրեր․ «ԱրմԼուր» Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am