Զինվորնե՞ր են թունավորվել. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Նուբարաշենի զորամասում սննդային լուրջ թունավորման դեպք է արձանագրվել, ինչի հետեւանքով մեծ թվով զինծառայողների տեղափոխել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, ավելի թեթեւ ախտահարվածներին զորամասի բուժմասում են պառկեցրել:

Թունավորումը, մեզ հասած տեղեկություններով, եղել է սննդից։ Իշխանափոխությունից հետո բանակում սնունդ մատակարարող ընկերությունը «Արտ լանչ»-ն էր, սակայն «Արտ լանչ»-ի ղեկավար Բակուր Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ իր ղեկավարած ընկերությունը բանակին սնունդ չի մատակարարում՝ սննդի մատակարարման տենդերը 4 այլ կազմակերպություններ են շահել:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարությունից, բայց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, որը շատ է սիրում լրատվամիջոցների ճշմարտացի լուրերը հերքել, մի ամբողջ օր չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից մեզ ասացին, որ աղիքային վարակով բուժհաստատություն են տեղափոխվել զինվորներ, սակայն թե նրանք որ զորամասից են եւ ինչ պայմաններում են թունավորվել, ասել չեն կարող:

 

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Կիևում ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները. Զախարովա ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի մասին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում. «Հրապարակ» «Հրապարակ»․ Սկանդալ եւ խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը. «Հրապարակ» Զինվորնե՞ր են թունավորվել. «Հրապարակ» Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին. «Հրապարակ» «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային. «Հրապարակ» Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում են․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ» Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ» Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ» «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զոհ, 5 վիրավոր Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան Ի՞նչ էր հրդեհվել քաղաքապետարանում․ արխիվի թղթե՞ր, թե՞ անարժեք իրեր․ «ԱրմԼուր» Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am