«Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ 2026 թվականի մայիսի 22-ին՝ վերջին զանգի օրը, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել։ Դպրոցի աշխատակիցների եւ գյուղի երկու բնակիչների միջեւ վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի եւ ծեծկռտուքի, ինչի հետեւանքով միջադեպին միջամտել են իրավապահները։ Վերջին զանգի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը գնացել են Տիգրանաշենի Պարույր Սեւակի անվան դպրոց։ Ըստ իրավապահների՝ նրանք դպրոցի ուսուցչանոցում վիճաբանել են տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել, ապա մտել միջոցառման անցկացման սենյակ, շարունակել վիճաբանությունն ու վնասել դասասենյակի գույքը։

Վիճաբանության ընթացքում կանայք նաեւ ծեծել են դպրոցի տնօրենի անչափահաս դստերը՝ Մարինա Արզումանյանին։ Պատճառն այն է եղել, որ աղջիկը փորձել է պաշտպանել մորը, Աիդա Կարապետյանը ապտակել է նրան, իսկ Հռիփսիմե Արզումանյանը հարվածներ է հասցրել։ Մարինա Արզումանյանը մարմնի տարբեր հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացել։

Դեպքից հետո Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը ձերբակալվել են։ Հետագայում Հռիփսիմե Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, իսկ Աիդա Կարապետյանի նկատմամբ՝ տնային կալանքը։

«Հրապարակ»-ը տեղի ունեցածի վերաբերյալ փորձեց զրուցել դպրոցի տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ։ Տնօրենը հրաժարվեց հեռախոսով դեպքի մասին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այցելենք գյուղ եւ տեղում զրուցենք։ Ի դեպ, Տիգրանաշենի դպրոցն այս տարի փակվող դպրոցների թվում է։ Տիգրանաշենի դպրոցական տարիքի երեխաներն այս սեպտեմբերի 1-ին գնալու են Պարույր Սեւակ գյուղի դպրոցը։ Տիգրանաշենն ադրբեջանական անկլավի անվան տակ ծրագրում են հանձնել Ադրբեջանին․ իշխանությունը ո՛չ հաստատում է այս տեղեկությունը, ո՛չ հերքում՝ հայտարարելով, որ այդ հարցերը լուծվելու են սահմանազատման շրջանակներում։

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Կիևում ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ Մոսկվան պատրաստ է լսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունները. Զախարովա ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի մասին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում. «Հրապարակ» «Հրապարակ»․ Սկանդալ եւ խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը. «Հրապարակ» Զինվորնե՞ր են թունավորվել. «Հրապարակ» Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին. «Հրապարակ» «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային. «Հրապարակ» Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում են․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ» Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ» Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ» «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զոհ, 5 վիրավոր Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան Ի՞նչ էր հրդեհվել քաղաքապետարանում․ արխիվի թղթե՞ր, թե՞ անարժեք իրեր․ «ԱրմԼուր» Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am