Աշխատում է շատ պարզ սխեմա

Արմեն Հովասափյանը գրում է. «Հայաստանում իշխանության վարած քաղաքականության մեջ ընդգծված է գիծ, որը շատ ավելի խորն է, քան այս կամ այն քաղաքական որոշումը։ Խոսքը հայկական ինքնության նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին է։

Ապալեգիտիմ իշխանությունը հետևողականորեն փորձում է մարդուն հեռացնել այն ամենից, ինչ ձևավորել է նրա ազգային ինքնությունը՝ պատմությունից, պատմական հիշողությունից, հերոսներից, եկեղեցուց, ազգային խորհրդանիշներից, հայրենիքի մասին ավանդական պատկերացումներից։ Ինքնության քայքայումը դարձել է քաղաքական մտածողության մաս, գրեթե՝ կուլտ։

Այս մոտեցման մեջ առանձնահատուկ տեղ ունի պատմական դեմքերի վարկաբեկումը:

Աշխատում է շատ պարզ սխեմա․ գտնել պատմական գործչի կենսագրության այն հատվածը, որտեղ նա այսկամ այն կերպ առնչվել է օտար պետության, կայսրության կամ արքունիքի հետ, այդ դրվագը առանձնացնել ամբողջ պատմական համատեքստից և դրանով կասկածի տակ դնել նրա ամբողջ գործունեությունը։

Այս տրամաբանությամբ մարդուն կարելի է հեշտությամբ համոզել, որ եթե որևէ հայ գործիչ կամ պատմական դեմք, ով երբևէ ծառայել է օտար արքունիքում, համագործակցել է օտար ուժի հետ կամ օգտվել է նրա աջակցությունից, ուրեմն նրա գործունեությունը պետք է դիտարկել որպես օտարին ծառայելու պատմություն՝ «կայսրության շահերի սպասարկում» 

Բայց հենց այստեղ է մեր պատմության իրական բարդությունը։

Գաղտնիք չէ, որ հայերը դարերով ապրել են կայսրությունների միջև։ Մենք միշտ չէ, որ ունեցել ենք ուժերի այն հարաբերակցությունը, որը թույլ կտար ընտրել միայն «մեր» և «նրանց» միջև։ Հայ քաղաքական գործիչը հաճախ ստիպված է եղել մտնել ուրիշի համակարգի մեջ, ծառայել այլ բանակում, ունենալ դաշնակիցներ, օգտագործել կայսրությունների հակասությունները։

Դիմեքն հայտնի փաստերին․ Արտաշես Ա-ի Սելևկյանների համակարգում ունեցեր պաշտոն և դերակատարում, բայց Մագնեսիայի ճակատամարտից հետո, երբ տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվեց, կարողացավ ճիշտ կողմնորոշվել, դուրս գալ Սելևկյան ազդեցությունից և ստեղծել անկախ հայկական թագավորություն։ Եթե ուզում ենք նրան գնահատել միայն իր նախկին ծառայության փաստով, ստանում ենք «օտար տերության ծառայած մարդ», եթե նայում ենք նրա ամբողջ քաղաքական ճանապարհին, տեսնում ենք մի գործչի, որը կարողացավ օգտագործել աշխարհաքաղաքական վերադասավորումները հայկական պետականությունը վերականգնելու և ընդլայնելու համար։

Գրեթե նույն պատկերն է Զաքարյանների պատմությունը։ Զաքարե և Իվանե Զաքարյանները բարձր պաշտոններ էին զբաղեցնում վրացական արքունիքում, բայց այդ հանգամանքը նրանց գործունեության վերջնական գնահատականը չէ։ Նրանք վրացական պետության ռազմական հնարավորությունները փաստացի օգտագործեցին Հայաստանի մեծ հատվածների ազատագրման համար և ձևավորեցին հայկական իշխանական համակարգ, որը դարձավ միջնադարյան Հայաստանի քաղաքական վերելքի կարևորագույն հենարանը։

Եթե հասարակությանը շարունակաբար ասում ես, որ իր պատմական դեմքերը իրականում ուրիշների գործակալներ էին, որ իրենց հաջողությունները կապված էին օտար ուժերի հետ, որ ազգային հերոսների քաղաքականությունը հիմնականում եղել է ինչ-որ կայսրության ներսում տեղավորվելու փորձ, ապա մի քանի սերունդ հետո այդ հասարակությունը սկսում է կասկածել սեփական պատմության գրեթե բոլոր առանցքային կերպարներին։

Հենց այդտեղ էլ սկսվում է մանկուրտացումը։ Մարդուն պարտադիր չէ ստիպել մոռանալ իր պատմությունը, բավական է նրան համոզել, որ այդ պատմության մեջ հպարտանալու բան չկա։ Բավական է նրա հերոսների փոխարեն տալ կասկածելի կերպարներ, նրանց հաղթանակների փոխարեն՝ «հարմարեցված» բացատրություններ, ազգային պայքարի փոխարեն՝ արտաքին ուժերի հետ հարաբերությունների պատմություն։ Մարդը դեռ հիշում է անունները, ամսաթվերը և իրադարձությունները, բայց այլևս չի հասկանում՝ ինչու պետք է հպարտանա դրանցով։

Սա շատ ավելի խորքային բան է, քան պատմական հիշողության կորուստը․ սա իրականում պատմական հիշողության նկատմամբ վստահության կորուստ է։

Բանն այն է, որ ազգային ինքնություն ասվածը միայն այն չէ, որ գիտես՝ հայ ես, այն նաև այն ներքին համոզմունքն է, որ քո նախորդ սերունդների գոյությունն ու պայքարը արժեք են ունեցել, որ նրանց ձեռքբերումները քո ժառանգությունն են, իսկ նրանց սխալներից դու կարող ես սովորել՝ առանց նրանց ամբողջությամբ մերժելու։ Երբ այդ կապը կտրում ես, մարդը մնում է միայնակ ներկայի մեջ։ Նա այլևս չունի նախորդների հետ ներքին կապ, չունի պատմական պատասխանատվության զգացում և չունի այն գիտակցումը, որ ինքը մի երկար պատմության շարունակությունն է։ Այդպիսի հասարակությանը շատ ավելի հեշտ է համոզել ցանկացած նոր բանաձևի մեջ։

Սա դասական մանկուրտացման իրական մեխանիզմերից է։

Ըստ էության՝ ինքնությունը քայքայվում է ոչ թե այն ժամանակ, երբ մարդուն ասում են՝ «դու հայ չես», այլ այն ժամանակ, երբ նրան սովորեցնում են այլևս չհավատալ այն ամենին, ինչով նախորդ սերունդները հասկացել են՝ ինչ է նշանակում հայ լինել»:

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Թյուրքական պետությունների գագաթնաժողովը. Միջին միջանցք և ռուսական գործոն Բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց. Սուրեն Սուրենյանց Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն․ «Հետք» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել Ստեփանավանի ընտրությունների արդյունքները Ադրբեջանցի մարտիկը չդիմացավ հայազգի Լեբոսնոյանիի հարվածներին. երրորդ անընդմեջ հաղթանակը UFC-ում «Արարատ-Արմենիան» դեմ է ՀՖՖ կանոնադրության փոփոխություններին Ռուսական համարանիշներով «Լադա»-ն բախվել է քարերին ու հայտնվել բնակչի տան մուտքի մոտ․ կա վիրավոր Բորշը եփել է Փաշինյանը, բայց դրա համար վճարելու է հայ ժողովուրդը․ Շարմազանով Ուսուցիչը մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին «Թող մշտապես ծաղկյալ մնա Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը»․ Արագածոտնի թեմ Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է Ինչ եղանակ է սպասվում Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը 58 տարի առաջ հենց այս օրը ավարտվեց «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի շինարարությունը Շարունակեք Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու․ Սամվել Կարապետյան Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն, Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած «Պատարագը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am