Պարզվել են Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Յուրա Պապյանի գլխավորությամբ, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, պարզել են երեկ՝ օգոստոսի 18-ին, Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում ողբերգական դեպքի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքում նախկին պոլիկլինիկայի, հետագայում որպես հիվանդանոց շահագործվող շենքի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ «Աշկար» ՍՊԸ-ին պատկանող՝ կռունկավար Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Վարդան Բ.-ի կողմից շահագործված «Քինգոնգ» մակնիշի ավտոկռունկի բետոնի համար նախատեսված տարայի ամրալարը պոկվելու և բարձրությունից ընկնելուց հետևանքով տարայի վրա կանգնած Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Գարիկ Մ.-ն և 37-ամյա Միսակ Ո.-ն, մեկը՝ տեղում, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վալերի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։շ

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներն ու վիրավորը աշխատում են «Աշկար» ՍՊԸ-ում որպես բանվոր, իսկ շինարարական աշխատանքները քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում կառուցվող շենքի շինհրապարակում վերամբարձ կռունկի մի հատված, որով ցեխ էին տեղափոխում, պոկվել և ընկել էր աշխատակիցների վրա։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն․ Արամ Վարդևանյան Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Ձերբակալվել է Բաղրամյան պողոտայում 29-ամյա անձի դանակահարnւթյան մեջ կասկածվողը Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am