Քոչարյանի ընտանիքի առջեւ վառած «կանաչ լույսն» ու վարչապետի խոստումները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն սկսեց քննել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Բագրատաշենի անցակետում ապահովագրական ընկերությունների համար ստեղծված անհավասար մրցակցային պայմանների հարցով: Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 22-ին մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում Բագրատաշենի մաքսակետի տարածքում 11 քառակուսի մետրով տարածքը հատկացրել էր «Թոփ-Սփին» ընկերությանը:Ուշագրավ է, որ «Թոփ-Սփինը» հայտարարված աճուրդի միակ մասնակիցն էր: Աճուրդից հետո Բարգատաշենի անցակետի մոտակայքում գործող ավելի քան 4 տասնյակ ապահովագրական գործակալներ բողոքի ակցիաներ անցկացրեցին՝ մի քանի անգամ փակեցին ճանապարհը, պնդելով, թե ՊԵԿ-ը հակամրցակցային պայմաններ է ձևավորել, ինչից հետո պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմում ուղղեց Շաբոյանի ղեկավարած հանձնաժողով ՝ պահանջելով վարույթ հարուցել ստեղծված իրավիճակը պարզելու համար: Հանձնաժողովում պատգամավորի ներկայացուցիչ, «Ելք»-ի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը պնդեց, որ ՊԵԿ-ը ստեղծել է հակամրցակցային պայմաններ։ «Թոփ-Սփին» ընկերությունը ներկայացնում է «Նաիրի Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունները։ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադիրներից է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Վերջինս այսօր էլ ընկերության խորհրդի անդամ է: Գաղտնիք չէ վարչապետի եւ Քոչարյանների բարեկամական կապը։ Ավելին այս քննարկման ընթացքում ընկերության ներկայացուցիչ Հայկ Մելքոնյանը բացահայտեց, որ բացի Բագրատաշենի և Բավրայի մաքսակետերից, իրենց նաև հատկացվել է Մեղրիի մաքսակետում առանձնացված տարածք։ Հանձնաժողովի անդամները համաձայն չեն պատգամավորի կարծիքին ու հակադարձել են, որ մրցույթ է հայտարարվել, հետեւաբար մյուս ապահովագրական ընկերությունները եւս կարող էին մասնակցել դրան։Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց` մրցույթով եղե՞լ է սահմանափակում, որ մաքսատան տարածքում 1 ընկերություն պետք է գործի, սակայն ի պատասխան հանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանեց, թե մրցույթի պայմաններում չի երեւում` ինչ նպատակով է տարածքը տրվում։ Հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում չկայացրեց, պետք է լսեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին` որպեսզի տեղեկանան` նրանք իմացել են մրցույթի մասին, թե ոչ: Ինչպես ասում են՝ Շաբոյանն ու նրա ենթակաները իրենց ոճի մեջ են, նրանք ինչպես ողջ գործունեության, այնպես էլ այս նիստի ընթացքում չէին կարող չպաշտպանել օլիգարխիայի շահերը։ Ձեւավորվել է մի վիճակ, երբ ապահովագրական մյուս ընկերություններին թույլ չեն տալիս շուկա մուտք գործել։ Սա կարծես թե նորություն չէ։ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում նման մրցույթներն ու պետական գնումների գործընթացը ձեւական բնույթ է կրում։ Եթե անգամ որեւէ գործընթացի վերաբերյալ մրցույթ է հայտարարվում, ապա հազար ու մի մեթոդներ գործի են դրվում, որպեսզի տվյալ «մրցույթում» հաղթի յուրային ընկերությունը։ Մամուլը տարիներ շարունակ գրել է, որ անգամ բանակի մատակարարներն են ընտրվել այս սկզբունքով, մերժվել են բանակին ավելի էժան գներով ծառայություն իրականացնելու պատրաստակամություն հայտնած ընկերությունների հայտերը, փոխարենը դրանք վստահել են մի քանի անգամ թանկ գնով գործունեություն իրականացնող ընկերության։ Այնպես որ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները բիզնեսի համար առավել նպաստավոր ու հավասար պայմաններ ստեղծելու մասին, սին էին ու մտացածին։ Նրա վարչապետության կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որինքը ոչնչով չի տարբերվում նախորդ կառավարություններից, առաջ է մղում յուրայիններին ու փակում դաշտը մյուսների առջեւ։ Թեպետ մի բանով, այդուհանդերձ, տարբերվում է, նա գործում է նախորդների պես, սակայն անամոթաբար հակառակի մասին խրոխտ հայտարարություն անում։Ուշագրավ է, որ այս օրերին էլ Կարապետյանը Դավոսում թախանձագին խնդրում-կոր էր անում՝ գալ ու Հայաստանում ներդրումներ անել։ Եւ սա անում է այն ամենից հետո, երբ իր հիմնադրած ներդրումների ակումբում որեւէ շարժ չկա, յուրային գործարարներն են նույնիսկ ձեռքերը լվացել Հայաստանից ու ոչ մի կոպեկ ներդրում չեն անում, բացառությամբ Սամվել Կարապետյանի։ Խնդիրն այն է, որ բավական է մեկ վատ նախադեպ եւ բոլորը երես կթեքեն տվյալ միջավայրից։ Այս պնդումը Սինգապուրյան հրաշքի հեղինակ , հանրահռչակ վարչապետ Լի Քուան Յուին է, ով ներկայացնելով սինգապուրյան գործարարներից մեկի օրինակ, որը փորձել էր Ինդոնեզիայում շինարարական բիզնես ծավալել, բայց նրան անընդհատ խոչընդոտել էին, մի օր բնակիչներն էին բողոքել, մեկ ուրիշ անգամ՝ իրավապահներն էին խոչընդոտ առաջացրել ու այսպես գործարարը ստիպված էր եղել ավելորտ միջոցներ ու նյարդեր վատնել։ Լին ասում էր, որ այդ ամենից հետո եւ ոչ մի գործարարի հնարավոր չէր համոզել գնալ եւ ներդրումներ անել, որովհետեւ մեկ վատ օրինակն արդեն բավական է։ Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am