Անանյան․ Անվտանգության մասին որոշումներ ընդունելը բավարար չէ․ պետք է փորձարկված համակարգեր ունենալ

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

 


«Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Գերմանիայի Հալլե օդանավակայանի բեռնային հատվածում հայտնաբերվել է պայթուցիկ սարքով դրոն։ Նույն ժամանակահատվածում բեռնատար օդանավը բախվել է ենթադրյալ երկրորդ անհայտ թռչող օբյեկտի։ Գերմանիայի ներքին գործերի նախարարը կատարվածը որակել է որպես «վտանգի նոր մակարդակ» և հնարավոր հիբրիդային հարձակման փորձ։

Լայպցիգի Հալլեն Եվրոպայի խոշոր բեռնային օդանավակայաններից և ՆԱՏՕ-ի ռազմավարական փոխադրումների հանգույցներից է։ Ռուսաստանի հնարավոր
մասնակցության մասին կան ամերիկյան հետախուզական գնահատականներ, սակայն
գերմանական քննությունը դեռ շարունակվում է, և որևէ պետության պատասխանատվությունը պաշտոնապես հաստատված չէ։ Հետևաբար առայժմ պետք է խոսել ոչ թե ապացուցված «ռուսական հարձակման», այլ պայթուցիկով դրոնի՝ հնարավոր հիբրիդային գործողության մասին։

Հիմա վերադառնանք մեր իրականություն։ Հայաստանի համար ինչպիսի՞ խոցելիություն բացահայտեց, կամ կարող է բացահայտել այս միջադեպը։
Ժամանակակից դրոնը վաղուց այլևս միայն ռազմաճակատի սպառնալիք չէ։ Այն կարող է օգտագործվել օդանավակայանի աշխատանքը խափանելու, էներգետիկ օբյեկտ վնասելու, կապի հանգույց շարքից հանելու, վառելիքի կամ զինամթերքի պահեստում պայթյուն առաջացնելու, կարևոր օբյեկտի նկատմամբ հետախուզություն իրականացնելու կամ պարզապես պետության արձագանքման համակարգը փորձարկելու համար։

Հետևաբար, հակադրոնային պաշտպանությունը Հայաստանում պետք է ներառի ոչ միայն զինված ուժերի դիրքերը, այլև «Զվարթնոց», «Շիրակ» և մյուս օդանավակայանները, ատոմակայանը, հիդրոէլեկտրական ենթակայանները, ջրամբարներն ու հիդրոտեխնիկական կառույցները, կապի հանգույցներն ու պետական տվյալների կենտրոնները, վառելիքի և զինամթերքի պահեստները։
Ընդ որում, խնդիրը միայն դրոնը խոցող սարք ձեռք բերելը չէ։ Անհրաժեշտ է հայտնաբերման, ուղեկցման, նույնականացման, որոշման ընդունման, անվտանգ չեզոքացման, միջադեպի քննության և հետագա եզրակացությունների միասնական համակարգ։ Պետք է նախապես հստակ լինի՝ ո՞վ է հայտնաբերում, ո՞վ է գնահատում վտանգը, ո՞վ է փակում օդային տարածքը, ո՞վ է որոշում չեզոքացման եղանակը և ո՞վ է կրում վերջնական պատասխանատվությունը։

2025 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրում ավելացրել է առանձին դրույթներ՝ անօդաչու թռչող սարքերից քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ։

Այդ ծրագրի 102.22 կետով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սահմանի պաշտպանական միջոցառումների իրականացման կարգը։ Իսկ 102.23 կետով օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և օդային երթևեկության կառավարման մարմինները պետք է մշակեն ու Կոմիտեի հաստատմանը ներկայացնեն դրոնային ճգնաժամերի կառավարման պլաններ։
Ուրեմն, որևէ պատեհ առիթով, օրինակ` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդհանուր կամ հռետորական հարցերի փոխարեն կարող են հնչել բովանդակային և «չափելի» այսպիսի հարցեր․

1. Ո՞ր իրավական ակտով և ե՞րբ է հաստատվել հակադրոնային պաշտպանության իրականացման կարգը։
2. Հաստատվա՞ծ են «Զվարթնոց», «Շիրակ» և մյուս օդանավակայանների՝ դրոնային միջադեպերի ճգնաժամային կառավարման պլանները։
3. Ե՞րբ է անցկացվել վերջին միջգերատեսչական վարժանքը, ի՞նչ թերություններ են բացահայտվել և ո՞ր ժամկետում պետք է դրանք վերացվեն։
4. Խաղաղ պայմաններում պետական ո՞ր մարմինն է իրավասու որոշել վտանգավոր դրոնի չեզոքացման եղանակը։
5. Գոյություն ունի՞ ցածր բարձրությունների միասնական օդային պատկեր, որը համադրում է քաղաքացիական ավիացիայի, հակաօդային պաշտպանության, իրավապահ մարմինների և պաշտպանվող օբյեկտների տվյալները։
6. Համակարգը կարո՞ղ է հայտնաբերել ոչ միայն սովորական ռադիոկապով, այլև բջջային կապով կառավարվող կամ նախապես ծրագրավորված ինքնավար դրոնները։
7. Եթե մանրամասները գաղտնի են, կառավարությունը պատրա՞ստ է ԱԺ իրավասու հանձնաժողովում փակ լսումների ընթացքում ներկայացնել ոչ թե տեղակայման գաղտնի տվյալները, այլ համակարգերի առկայությունը, փորձարկված լինելը և պատրաստվածության գնահատականը։

Այս հարցերին հնարավոր չէ պատասխանել դատարկ կարգախոսներով։ Պետք է ներկայացնել իրավական ակտի համար, հաստատված պլանի ամսաթիվ, անցկացված վարժանքի արձանագրություն, պատասխանատու մարմին և կատարման ժամկետ։

Հենց այսպես՝ սեփական ընդունած որոշումների և չկատարած պարտավորությունների առաջ կանգնեցնելով է պետք «նեղը գցել» իշխող ուժին։
Եթե փաստաթղթերը, պլաններն ու փորձարկված համակարգերը կան՝ թող ներկայացնեն դրանց գոյությունը։ Եթե չկան, ուրեմն հերթական անգամ գործ ունենք մի իշխանության հետ, որը անվտանգության մասին որոշումներ ընդունում է թղթի վրա, իսկ պետությունը թողնում է բախտի հույսին»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video) Ճնշումները շարունակելու ենք, իշխանությունները տեղի են տալիս․ Գառնիկ Դանիելյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Լա՛վ լսեք, մենք այս խայտառակությունը կոտրելու ենք․ Նարինե Դիլբարյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է Սարսափելի մանրամասներ՝ ինչ վիճակում են պահել Անդրանիկ Թևանյանին կալանավայրում․ Մանուկ Սուքիասյան (video) Մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը լուծ էր ընկել, գիտե՞ք՝ ինձ ուր կանչեցին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ասեմ՝ ինչու է Նիկոլն առանձնահատուկ սևեռված ատում հենց այդ կանանց․ Աննա Մկրտչյան (video) Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Դուք գիտե՞ք՝ Աննան իրականում ով է, ինքն էլ չէ՞ երեխաներ ունի․ քաղաքացի (video) «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել Պարզվել են Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը Աննա Հակոբյա՛ն, Արեգնազ Մանուկյանը հենց հիմա բռնության է ենթարկվում․ Զարուհի Փոստանջյան (video) ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուն համալսարան ընդունելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք Նիկո՛լ, երբ դու կալանավորված էիր, Արեգնազն էր գնում Աննայի ասուլիսներին, դու պարտք ես Արեգնազին (video) Նիկո՛լ, դու էլ չես հավատում այդ մեղադրանքներին, այսքան ոստիկան ինչի՞ եք բերել․ Անժելա Թովմասյան (video) Անանյան․ Անվտանգության մասին որոշումներ ընդունելը բավարար չէ․ պետք է փորձարկված համակարգեր ունենալ Արցախ ասե՛ք, մի՛ նեղվեք․ Արեգա Հովսեփյանը «նեղը գցեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Թրամփը հրահանգել է դադարեցնել Իրանի հետ բոլոր շփումները․ CNN Իսրայելը Թուրքիայի դեմ նոր «կարմիր գիծ» է սահմանել․ Արտակ Զաքարյան Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում Կանդազի համար Բաքվում գլխագին են խոստանում, ՀՀ ում՝ հետապնդվում է․ Արեգա Հովսեփյանի կոշտ պատասխանը (video) Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի ավիաբազային
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am