««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«ՀԱՐՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ. «Ինչո՞ւ եք նշում «Մայր Եկեղեցի», և որո՞նք են ոչ մայր Եկեղեցիները»։

Պատասխան․ Եթե դուք փնտրում եք ճշմարտությունը, ապա պատասխանում եմ․
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչում ենք Մայր Եկեղեցի, որովհետև՝
Եկեղեցին քրիստոնյա հայ ժողովրդի հոգևոր Մայրն է, քանի որ նրա ծոցում՝ Մկրտության ավազանից, մարդը վերստին ծնվում է ջրից և Հոգուց և դառնում Քրիստոսի Եկեղեցու անդամ։
Եկեղեցին Մայր է, որովհետև իր զավակներին ոչ միայն Մկրտությամբ հոգևորապես ծնում, այլև Սուրբ Խորհուրդներով սնուցում և սրբագործում է։ Մկրտությամբ մարդը մտնում է Եկեղեցու կյանք, Դրոշմով ընդունում Սուրբ Հոգու շնորհները, Սուրբ Հաղորդությամբ հաղորդվում Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը։ Այս իմաստով Եկեղեցին մայրական ծառայություն է կատարում մարդու ամբողջ հոգևոր կյանքի ընթացքում։
Եկեղեցին Մայր է, որովհետև պահում և փոխանցում է առաքելական հավատքը։ Հայ Առաքելական Եկեղեցին իր զավակներին փոխանցում է ոչ թե յուրաքանչյուր սերնդի կողմից նորովի ստեղծված հավատք, այլ առաքյալներից ընդունված և Եկեղեցու Սրբազան Ավանդությամբ 2000 տարուց ավել պահպանված հավատքը։ Ինչպես մայրը զավակին փոխանցում է կյանքը, այնպես էլ Եկեղեցին սերնդեսերունդ փոխանցում է հավատքի կյանքը:
Եկեղեցին Մայր է նաև այն պատճառով, որ իր զավակներին դաստիարակում է և առաջնորդում դեպի փրկություն։ Նրա առաքելությունը միայն ազգային ինքնության պահպանումը չէ։ Նա քարոզում է Ավետարանը, ուսուցանում ճշմարիտ հավատքը, առաջնորդում ապաշխարության, աղոթքի և սրբակենցաղ կյանքի, որպեսզի մարդը հաղորդակից դառնա Քրիստոսին։
Եկեղեցու մայրական հոգածությունը չի ավարտվում մարդու երկրային կյանքի ավարտով. նա աղոթում է նաև իր ննջեցյալ զավակների համար և պահում նրանց հիշատակը իր ծիսական կյանքում։
Եկեղեցին Մայր է նաև այն պատճառով, որ չի լքում իր մոլորված զավակին։ Ինչպես մայրը չի դադարում մայր լինելուց, երբ զավակը սխալվում կամ հեռանում է իրենից, այնպես էլ Եկեղեցին մեղանչած մարդուն ապաշխարության է կոչում, հոգևոր բժշկության ճանապարհ ցույց տալիս և վերադարձող զավակին ընդունում իր գիրկը։ Եկեղեցու խրատն ու հանդիմանությունն անգամ ինքնանպատակ պատիժ չեն, այլ բխում են մայրական հոգածությունից՝ մեղավորին դարձի բերելու և դեպի փրկություն առաջնորդելու համար։
«Մայր» հասկացությունն առկա է հենց Հայ Եկեղեցու սեփական ծիսական լեզվամտածողության մեջ։ Եկեղեցին ներկայացվում է ոչ միայն որպես հավատացյալների ժողով, այլև որպես իր զավակներին հոգևորապես ծնող, սնուցող և իր մեջ ժողովող Մայր։
Եկեղեցին դարերի ընթացքում ձևավորել և պահպանել է հայ ժողովրդի քրիստոնեական ինքնությունը և վճռորոշ դեր ունեցել հայ մշակույթի, կրթության ու դպրության զարգացման և պահպանման գործում։
Հայոց պետականության կորստի երկարատև ժամանակաշրջաններում Եկեղեցին եղել է ժողովրդի հոգևոր մայր տունը՝ պահպանելով հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու պատմական հիշողությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռն ու նվիրապետական կենտրոնն է։ Մեր եկեղեցական աղոթքը Սուրբ Էջմիածինն անվանում է աստվածային շնորհների «անսպառելի շտեմարան» և Հայաստանյայց Եկեղեցիների «ծնող, դաստիարակ եւ կատարելագործիչ»։

ԱՄՓՈՓՈՒՄ․
Հետևաբար՝ «Մայր Եկեղեցի» ասելիս մենք «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում։ «Մայր» կոչումը Եկեղեցու հոգևոր առաքելության բնորոշումն է. նա իր զավակներին հոգևորապես ծնում է, սնուցում, դաստիարակում, սրբագործում և առաջնորդում դեպի փրկություն։ Իսկ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» անվանումը մատնանշում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կենտրոնը, որը մեր իսկ աղոթական ավանդությունը կոչում է Հայաստանյայց Եկեղեցիների «ծնող, դաստիարակ եւ կատարելագործիչ»։
Վերջապես՝ յուրաքանչյուր զավակի համար մայրը մեկն է։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ քրիստոնյայի հոգևոր Մայրն է։
Եվ եթե մեկը գիտակցաբար լքում է իր Հոգևոր Մորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մերժում նրա առաքելական հավատքն ու Սրբազան Ավանդությունը և մեկ այլ «մայր» է փնտրում աղանդավորական համայնքներում, նա ոչ թե նոր մայր է գտնում, այլ օտարանում է իրեն հոգևորապես ծնած ու սնած Մայր Եկեղեցուց։ Այդ գիտակցված հրաժարումը հոգևոր ուրացում և դավաճանություն է սեփական Մայր Եկեղեցու (Հոգևոր Մոր) նկատմամբ։
Հ․Գ․ Հուսով եմ, որ նրանք, ովքեր այս ճանապարհին են, առիթ կունենան կարդալու, խորհելու և դարձի գալու։
Տա՛ Աստված»։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, երբ դու կալանավորված էիր, Արեգնազն էր գնում Աննայի ասուլիսներին, դու պարտք ես Արեգնազին (video) Նիկո՛լ, դու էլ չես հավատում այդ մեղադրանքներին, այսքան ոստիկան ինչի՞ եք բերել․ Անժելա Թովմասյան (video) Անանյան․ Անվտանգության մասին որոշումներ ընդունելը բավարար չէ․ պետք է փորձարկված համակարգեր ունենալ Արցախ ասե՛ք, մի՛ նեղվեք․ Արեգա Հովսեփյանը «նեղը գցեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Թրամփը հրահանգել է դադարեցնել Իրանի հետ բոլոր շփումները․ CNN Իսրայելը Թուրքիայի դեմ նոր «կարմիր գիծ» է սահմանել․ Արտակ Զաքարյան Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում Կանդազի համար Բաքվում գլխագին են խոստանում, ՀՀ ում՝ հետապնդվում է․ Արեգա Հովսեփյանի կոշտ պատասխանը (video) Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի ավիաբազային Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան (video) Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է՝ ինչ պայմանով կարող են մեղմացվել Հայաստանի դեմ սահմանափակումները Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է Նստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա հոսպիտալացվել է Բրիտանիան կարող է դառնալ ՌԴ-ի դեմ պատերազմի մասնակից․ Լավրով Կոնկրետ ասեմ՝ Գագիկ Ծառուկյանը միակն է այդ հարցում․․․ Խոսրով Հարությունյան (video) Մեր գյուղացիները ճանապարհ են փակում, ձեր ստեղծած իրավիճակի պատճառով․ Արեգա Հովսեփյան (video) Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան «Բա որ մենք սկսենք ձեր համբավից խոսել»․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ականին (video) Արաղչի․ «Իրանին ԱՄՆ-ի հետ հրադադար պետք չէ, մենք ուզում ենք պատերազմի ավարտ» Ալեն Սիմոնյան, «սպիսատ» արդեն իսկ արվել ես դու, «սպիսատ» կարվի քեզ միանգամյա օգտագործողը. Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am