Բրիտանիան կարող է դառնալ ՌԴ-ի դեմ պատերազմի մասնակից․ Լավրով

Ռուսաստանը իրավունք ունի բրիտանական հրթիռային ուժերի՝ Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածներին ուղղակի մասնակցությունը դիտարկել որպես պատերազմին մասնակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 «Գիտեք, ես ցավում եմ Բրիտանիայի համար, եթե այն մինչև վերջ Ուկրաինայի կողքին լինի։ Իսկ ինչ վերաբերում է բուն հարցին, (…) դա միայն մեկ բան է նշանակում․ նախագահը նախազգուշացրել է, որ մենք իրավունք ունենք գործելու Համաշխարհային օվկիանոսի ցանկացած հատվածում, եթե որևէ մեկը ոտնձգություն կատարի մեր շահերի կամ սեփականության նկատմամբ։ Մենք նույնպես լիովին իրավունք ունենք բրիտանական հրթիռային ուժերի՝ Ռուսաստանի ուղղությամբ հարվածներին հպարտորեն հայտարարված ուղղակի մասնակցությունը դիտարկել որպես պատերազմին մասնակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- «Վեստի» տեղեկատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին ասել է Լավրովը։

ՌԴ նախարարը, մասնավորապես, մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմի հայտարարությունն այն մասին, որ Լոնդոնը «մինչև վերջ լինելու է Ուկրաինայի կողքին»։

Նախօրեին Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ բրիտանական ԶԼՄ-ների հրապարակումները՝ Ուկրաինայի կողմից բրիտանական անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու վերաբերյալ, «հաստատում են, որ Լոնդոնը միտումնավոր ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրումը՝ կեղծավորաբար հայտարարելով խաղաղության ձգտման մասին»։

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում հավելել են, որ «որքան խորն է Լոնդոնի ներգրավվածությունը հակամարտության մեջ» և որքան մեծ է նրա աջակցությունն Ուկրաինային, «այնքան բարձր կլինի այն գինը, որը նա կվճարի»։

Դրանից հետո Բերնհեմը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է «100 տոկոսով աջակցել Ուկրաինային»։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուն համալսարան ընդունելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք Նիկո՛լ, երբ դու կալանավորված էիր, Արեգնազն էր գնում Աննայի ասուլիսներին, դու պարտք ես Արեգնազին (video) Նիկո՛լ, դու էլ չես հավատում այդ մեղադրանքներին, այսքան ոստիկան ինչի՞ եք բերել․ Անժելա Թովմասյան (video) Անանյան․ Անվտանգության մասին որոշումներ ընդունելը բավարար չէ․ պետք է փորձարկված համակարգեր ունենալ Արցախ ասե՛ք, մի՛ նեղվեք․ Արեգա Հովսեփյանը «նեղը գցեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Թրամփը հրահանգել է դադարեցնել Իրանի հետ բոլոր շփումները․ CNN Իսրայելը Թուրքիայի դեմ նոր «կարմիր գիծ» է սահմանել․ Արտակ Զաքարյան Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում Կանդազի համար Բաքվում գլխագին են խոստանում, ՀՀ ում՝ հետապնդվում է․ Արեգա Հովսեփյանի կոշտ պատասխանը (video) Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի ավիաբազային Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան (video) Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է՝ ինչ պայմանով կարող են մեղմացվել Հայաստանի դեմ սահմանափակումները Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է Նստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա հոսպիտալացվել է Բրիտանիան կարող է դառնալ ՌԴ-ի դեմ պատերազմի մասնակից․ Լավրով Կոնկրետ ասեմ՝ Գագիկ Ծառուկյանը միակն է այդ հարցում․․․ Խոսրով Հարությունյան (video) Մեր գյուղացիները ճանապարհ են փակում, ձեր ստեղծած իրավիճակի պատճառով․ Արեգա Հովսեփյան (video) Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան «Բա որ մենք սկսենք ձեր համբավից խոսել»․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ականին (video) Արաղչի․ «Իրանին ԱՄՆ-ի հետ հրադադար պետք չէ, մենք ուզում ենք պատերազմի ավարտ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am