Թրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Իրանի վերաբերյալ հայտարարությունները վկայում են նրանց դիրքորոշումների միջև առկա տարաձայնությունների մասին, թեև Սպիտակ տունը հերքում է որևէ անհամաձայնության առկայությունը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Հոդվածում նշվում է, որ Վենսը ԱՄՆ վարչակազմի առաջնահերթ խնդիր է համարում վառելիքի գների ցածր պահպանումը, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավագնացության բնականոն երթևեկության վերականգնման հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նման զենք ստեղծելու նպատակ չունեն։

Պարբերականի գնահատմամբ՝ այս հայտարարությունները վկայում են, որ Թրամփն ու Վենսը «միասնական տեսակետ չունեն» այն հարցում, թե որն է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի գլխավոր նպատակը։

«Տարաձայնություններ չկան»,- թերթի լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին՝ մեկնաբանելով Թրամփի և Վենսի հայտարարությունները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը «հստակ հայտարարել է, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, և ամբողջ վարչակազմը պաշտպանում է այդ դիրքորոշումը»։ Քելլին հավելել է, որ Վենսը «հիանալի է իրականացնում նախագահի ծրագիրը»։

Իրանի վերաբերյալ իր և Թրամփի միջև տարաձայնությունների առկայության մասին հարցերին պատասխանելիս Վենսը ընդգծել է, որ ինքը, ինչպես ԱՄՆ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, կատարում է նախագահի հանձնարարականները։ Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմում հետագա գործողությունների վերաբերյալ լինում են «վեճեր և քննարկումներ»։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է՝ ինչ պայմանով կարող են մեղմացվել Հայաստանի դեմ սահմանափակումները Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է Նստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա հոսպիտալացվել է Բրիտանիան կարող է դառնալ ՌԴ-ի դեմ պատերազմի մասնակից․ Լավրով Կոնկրետ ասեմ՝ Գագիկ Ծառուկյանը միակն է այդ հարցում․․․ Խոսրով Հարությունյան (video) Մեր գյուղացիները ճանապարհ են փակում, ձեր ստեղծած իրավիճակի պատճառով․ Արեգա Հովսեփյան (video) Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան «Բա որ մենք սկսենք ձեր համբավից խոսել»․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ականին (video) Արաղչի․ «Իրանին ԱՄՆ-ի հետ հրադադար պետք չէ, մենք ուզում ենք պատերազմի ավարտ» Ալեն Սիմոնյան, «սպիսատ» արդեն իսկ արվել ես դու, «սպիսատ» կարվի քեզ միանգամյա օգտագործողը. Մխիթարյան Զախարովա․ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ Թրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington Post Կարապետյան․ «Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից» Իշխանությունը հրաժարվում է Արցախի մշակութային արժեքների պահպանման սահմանադրական պարտականությունից 36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան Ինչ է հայտնի TRIPP-ի իրականացման մասին. կառավարությունից պարզաբանել են․ Sputnik Արմենիա «Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում «Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել «Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am