«Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում

Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական բանակի գործող զինծառայողներին, որ նրանք մեկնեն ռազմաճակատ եւ բարձր վարձատրության դիմաց կռվեն օտար հողում:

Թեկնածուներ ընտրելու հարցում, մեզ հասած տեղեկություններով, Ռուսաստանին որոշակի ծառայություններ են մատուցում նաեւ Խորհրդային Միությունից ժամանակին Հայաստան եկած որոշ սպաներ, որոնք դեռ շարունակում են աշխատել պաշտպանության համակարգում: Նրանց աշխատանքը, բնականաբար, «վարձատրվում» է: Ընտրությունը կատարվում է ե՛ւ վետերանների, ե՛ւ պահեստազորի զինծառայողների թվից: Հավաքագրմանը մասնակցում են նաեւ ռուսական բանակի «հայկական գումարտակի» ներկայացուցիչները։

Ուկրաինական կողմը մի փոքր այլ կերպ է աշխատում` կամավորներ ներգրավում է էթնիկ հայերից, որոնք ապրում են Ուկրաինայում: Հայաստանում էլ են կռվող տղերք փնտրում։ Այս հարցում կարեւոր դերակատարում ունեն Ուկրաինայի ազգային գվարդիայի 23-րդ`«Խարտիա» գնդի հրամանատար Համլետ Ավագյանը եւ մի խումբ հայազգի սպաներ, որոնք Հայաստանում իրենց կապերն են օգտագործում՝ կամավորների հավաքագրման համար։ 2026 թվականի մարտից ի վեր, մեր տեղեկություններով, 10 անձ է հավաքագրվել ուկրաինական ճակատի համար։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը տեղեկացված է այս մասին, նա ուժայիններին հրահանգել է հնարավորինս ընդարձակ տեղեկատվություն տրամադրել իրեն, բայց որեւէ կերպ չմիջամտել այդ գործընթացներին: Հնարավոր է, որ այդ տեղեկատվությունը հետագայում օգտագործվի նշված երկրների հետ հարաբերությունների «կարգավորման» ժամանակ:

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 660 անգամ
Լրահոս
Կարապետյան․ «Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից» Իշխանությունը հրաժարվում է Արցախի մշակութային արժեքների պահպանման սահմանադրական պարտականությունից 36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան Ինչ է հայտնի TRIPP-ի իրականացման մասին. կառավարությունից պարզաբանել են․ Sputnik Արմենիա «Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում «Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել «Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է «Ժողովուրդ». Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում «Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում «Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր «Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում «Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում Սյունիքի նախկին մարզպետը մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ» Քրեական աշխարհն ուրա՞խ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին» Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am