Մակրոնի ղարաբաղյան ակնարկները

Երեկ Ելիսեյան պալատում Հայաստանի նախագահը հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպման արդյունքով հղած իր ուղերձում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, և գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Մենք դավանում ենք նույն սկզբունքները և ապրում ենք նույն արժեհամակարգով: Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է։ Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»: Քննարկվել է ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ «Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեցի, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում», ասել է Ս.Սարգսյանը՝ հավելելով. Իհարկե, մեր քննարկման կարևոր թեմաներից էր 2017թ. նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարևոր է։ Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաև երկկողմ հարաբերությունների համար»: Ֆրանսիայի նախագահն իր հերթին հայտարարել է, թե «Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին», հավելելով՝ ինքը շատ է կարևորում ֆրանսահայության դերը Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում: Մակրոնն իր խոսքում ասել է նաև, որ Ֆրանսիայում այս տարի նշվելու է Հայաստանի առաջին հանրապետության կողմից անկախության հռչակման 100-ամյակը: Այդ միջոցառմանը մասնակցելու է Ֆրանսիայի արտգործնախարարը: Անդրադառնալով ԼՂ-ի խնդրին, Մակրոնն ասել է, որ այն սառեցված չէ և կարող է կարգավորվել ներգրավված կողմերի ջանքերով, ու Ֆրանսիան էլ իր հերթին հետամուտ է լինելու կարգավորմանը. «Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը հաստատեցի, որ մեզ համար կարևոր է հակամարտության կարգավորման հարցում լուծում գտնելը: Դա պետք է լինի երկու երկրների միջև համարձակ փոխզիջում»: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այն բանակցությունները, որոնք սկսել են Ժնևում, մյուս բոլոր հանդիպումները՝ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով, ունեն կարևոր դերակատարություն: Ֆրանսիայի նախագահը կարևորել է Կրակովում ձեռք բերված պայմանավորվածությունները. «Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, և ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան»: Սերժ Սարգսյանը Փարիզում, ըստ էության, վերահաստատել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, այն է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Նա Փարիզից բարձրաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության համար, «ինքնորոշման համար և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»: Կարևոր է հանգամանքը, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետություն, կարևորել է հետապրիլյան բանակցություններում պայմանավորվածությունների կատարումը: Սա նշանակում է, որ Փարիզը ևս, Ադրբեջանի ուղղությամբ որոշակի աշխատանքներ, թերևս, կտանի: Ընդհանուր առմամբ՝ ԼՂ խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները համահունչ են հայկական կողմի դիրքորոշման հետ՝ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի և լարվածությունը շփման գծում, պատերազմի քարոզչությունն ու ռազմական գործողությունները դատապարտելի են: Իսկ թե Փարիզը կփորձի՞ ԼՂ կարգավորման գործընթացում ավելի ակտիվ դերակատարում ստանձնել՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, երեկ Ֆրանսիայի նախագահն արձանագրել է, որ իր երկիրը հետամուտ է լինելու ԼՂ խնդրի կարգավորմանը: Թամար Բագրատունի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am