Հուլիսի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն․ գիշերը քարհանքից գողություն էր կատարվել։
Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 5-ին։ Գիշերվա ժամը 4․20-ին նույն քարհանքից փախուստի դիմելիս ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց Վանաձորի բնակիչ 43-ամյա մի տղամարդ։ Իսկ Եղեգնուտ գյուղի բնակիչ 37-ամյա ընկերը ձերբակալվեց Մարալիկ-Արթիկ ճանապարհին և իր վարած մեքենայով հանդերձ նույնպես տեղափոխվեց բաժին։
Նրանք խոստովանեցին, որ հուլիսի 28-ի գողությունն իրենք են կատարել։ Հետագա միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվեց, որ տղամարդիկ գողություններ են կատարել ևս հինգ քարհանքերից։ Գողացել էին արդյունաբերական և էլեկտրահաղորդակցության նյութեր, իսկ գողություններից մեկի ընթացքում նաև մտել էին պահակատուն և գողացել կենցաղային տեխնիկա։ Պատճառված վնասի ընդհանուր չափը գերազաանցում էր 3․300․000 դրամը։
43-ամյա տղամարդը կալանավորվել է, իսկ 37-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը