Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ օգոստոսի 4-ին երկրորդ քրեական վարույթն է մուտքագրվել Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Տիգրան Դավթյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կամո Արեյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախագահ, կատարել է պաշտոնեական կեղծիք և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորություների անցմանը և լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողությունների կատարմանը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. պետության կողմից ստեղծված «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱ կազմակերպությունը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված, դեռևս Խորհրդային տարիներին կառուցված դպրոցի սպասարկման համար անհրաժեշտ կենսական նշանակություն ունեցող հողամասիg, խաթարվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասերը օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու ընթացակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը զրկվել է իրեն պատկանող անշարժ գույքը սեփական հայեցողությամբ օգտագործելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ Հայաստանի Հանրապետությունը զրկվել է 105.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:
Կամո Արեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Նաիրա Տեր-Ստեփանյանին, որը 2007 թվականին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ գլխավոր մասնագետի պաշտոնը և միաժամանակ հանդիսացել է հանձնաժողովի քարտուղար։

Հիշեցնենք, որ Կամո Արեյանի վերաբերյալ առաջին քրեական վարույթը հուլիսի 22-ին էր մուտք եղել դատարան և մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։

Այդ վարույթով Արեյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող` Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար:

24news.am

դիտվել է 125 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան ՇՏԱՊ․ թեժ բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև․ «բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ» (video) Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան Հերթական սուտը․ հենց հիմա եկեք գնանք ՀԷՑ՝ ես ձեզ ապացուցեմ, որ ստում եք․ Դավիթ Ղազինյան (video) ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Գազ չի լինի Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am