Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը գրել է․

«Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանի վերաբերյալ ընդունեցին բավական կոշտ հայտարարություն՝ պահանջելով հստակեցնել ԵՄ–ԵԱՏՄ ընտրությունը և ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները։

Առաջին հայացքից թվում էր, թե Մոսկվան Հայաստանի հարցում արդեն ապահովել է ԵԱՏՄ անհրաժեշտ համախմբվածությունը։ Սակայն հունիսի 7-ից հետո տեղի ունեցած զարգացումները հիմք են տալիս այդ հարցում առնվազն վերապահումներ ունենալ։

Հատկապես ուշագրավ է մայիսի 29-ի հայտարարությանը միացած երկու թուրքալեզու պետությունների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետագա վարքագիծը։

 

 

Դեռ հունիսի 1-ին՝ հայտարարությունից ընդամենը երեք օր անց, Ղազախստանի նախագահ Տոկաևը Փաշինյանին հաջողություն մաղթեց առաջիկա ընտրություններում, իսկ ընտրություններից հետո և՛ Տոկաևը, և՛ Ղրղզստանի նախագահ Ժապարովը շնորհավորեցին նրան իշխանությունը պահպանելու կապակցությամբ։

Դրան հաջորդեց ավելի լայն և ուշագրավ պատկեր։ Մասնավորապես, Փաշինյանին շնորհավորեցին Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները, իսկ հետագայում՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նաև Թուրքմենստանի նախագահը։

Այս հաջորդականությունը միայն արարողակարգային քաղաքավարությամբ բացատրելը չափազանց պարզունակ կլիներ։

Ակնհայտ է, որ Թուրքիան հետևողականորեն ընդլայնում է իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, իսկ այդ պետություններն իրենց հերթին շահագրգռված են Կասպից ծով–Հարավային Կովկաս–Թուրքիա հաղորդակցային առանցքի զարգացմամբ և Ռուսաստանի նկատմամբ կախվածության նվազեցմամբ։

Այս համատեքստում Հայաստանի գործող իշխանությունը նրանց համար արժեքավոր է ոչ թե իր «արժանիքների» պատճառով։

Ընդհակառակը՝ ներքին լեգիտիմության լուրջ խնդիրներ ունեցող, արտաքին հենարանների կարիք զգացող և Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ շարունակական զիջումների գնացող իշխանությունը շատ հարմար օղակ կարող է դառնալ ուրիշների կողմից կառուցվող ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծում։

Այստեղ է նաև Ռուսաստանի քաղաքականության պարադոքսը։

Հայաստանի նկատմամբ Մոսկվայի վերջին տարիների կոշտ, երբեմն պատժիչ և ռազմավարական առումով անհեռատես վարքագիծը ոչ միայն չի վերադարձրել (և վերադարձնում) Հայաստանը ռուսական ազդեցության նախկին դաշտ, այլև նպաստել է (և նպաստում է) այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանի ոչ լիգիտիմ իշխանությունը գնալով ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում այլ արտաքին կենտրոններից։

Այսինքն՝ սեփական ազդեցությունը պահպանելու նպատակով կիրառվող ճնշումը կարող է վերջնական արդյունքում արագացնել հենց այն գործընթացը, որից Ռուսաստանը փորձում է խուսափել։

Վերադառնալով մայիսի 29-ի հայտարարությանը։ Ղազախստանի և Ղրղզստանի համար մի բան էր համաձայնել ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները, և բոլորովին այլ բան կլինի դեկտեմբերին քաղաքական պատասխանատվություն ստանձնել դրա գործնական իրականացման համար։

Առավել ևս, որ ԵԱՏՄ բարձրագույն մակարդակի առանցքային որոշումները պահանջում են կոնսենսուս։

Հետևաբար Ռուսաստանի ցանկությունը դեռ ԵԱՏՄ որոշում չէ։

Ղազախստանն առավել ևս դժվար թե շահագրգռված լինի մի նախադեպով, երբ ԵԱՏՄ անդամ պետությունը տնտեսական ինտեգրման շրջանակներում պատժվում է իր արտաքին քաղաքական կողմնորոշման համար։ Նման մեխանիզմը վաղը կարող է խնդիր դառնալ հենց բազմավեկտոր քաղաքականություն վարող երկրների համար։

Այդ պատճառով հնարավոր է, որ մայիսի 29-ի կոշտ հայտարարությունը ոչ թե ապագա որոշման նախերգանքն էր, այլ Ռուսաստանի հնարավորությունների վերին կետը։

Հունիսի 7-ից հետո թուրքալեզու պետությունների ղեկավարների ցուցադրական ակտիվությունը կարող է լինել նաև բավական նուրբ ազդակ Մոսկվային, ըստ որի Հայաստանի հարցում ՌԴ ցանկությունը դեռևս ընդհանուր որոշում չէ, իսկ իրենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության կցորդը չեն։

Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար, սակայն, ինքնին որևէ լավատեսության հիմք չի տալիս։

Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը պարզապես հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո։ Իսկ հատկապես վտանգավոր է, երբ այդ անցումը կատարվում է ներքուստ թուլացած իշխանության միջոցով, որի քաղաքական վերարտադրության արտաքին շահառուների շրջանակը գնալով ավելի տեսանելի է դառնում»։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան ՇՏԱՊ․ թեժ բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև․ «բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ» (video) Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան Հերթական սուտը․ հենց հիմա եկեք գնանք ՀԷՑ՝ ես ձեզ ապացուցեմ, որ ստում եք․ Դավիթ Ղազինյան (video) ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Գազ չի լինի Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am