Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի
TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը Սուլեյմանջըլար աղանդավորական կազմակերպությունում խուզարկությունների ժամանակ առգրավել է 200 կգ ոսկու ձուլակտոր՝ 1.34 միլիարդ լիրա (մոտավորապես 28 միլիոն դոլար) արժողությամբ։
Լրագրողների տվյալներով՝ խուզարկությունները կատարվել են աղանդավորական կազմակերպության առաջնորդի եղբոր՝ Ալիխան Քուրիշի տանը՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից փողերի լվացման գործի քննության շրջանակներում; Նշվում է, որ ձուլակտորների աղբյուրն անհայտ է։
Քննության շրջանակներում ձերբակալվել են նաև գործով 38 մեղադրյալներից 32-ը, այդ թվում՝ աղանդավորական կազմակերպության առաջնորդը։ Հոդվածի համաձայն՝ վեց մարդ դատական հսկոության ներքո ազատ է արձակվել։
Սուլեյմանջըլարը թուրքական սուննի կրոնական շարժում է։ Այն առաջացել է իսլամական քարոզիչ Սուլեյման Հիլմի Թունահանի շուրջ 20-րդ դարի կեսերին։ Աղանդը ղեկավարում է կրոնական դպրոցների և հանրակացարանների ցանց, որտեղ ուսումնասիրվում են Ղուրանը և իսլամական ավանդույթները։
