Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․

«Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը

Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ 2026 թ. մարտին նավթի համաշխարհային առաջարկը կրճատվել է մոտ 10,1 մլն բարել/օրով՝ հասնելով 97,1 մլն բարել/օրի։

Համեմատության համար՝ նախորդ խոշորագույն նավթային շոկերը․

1978֊1979 թթ. Իրանի իսլամական հեղափոխություն՝ 5,6 մլն բարել/օր,

1973֊1974 թթ. արաբական նավթային էմբարգո՝ 4,3 մլն,

1990 թ. Իրաքի ներխուժումը Քուվեյթ՝ 4,3 մլն,

1980֊1981 թթ.` իրանա-իրաքյան պատերազմի սկիզբ՝ 4,1 մլն,

2003 թ. Իրաքի պատերազմ՝ 2,3 մլն,

2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմ՝ մոտ 1,5 մլն բարել/օր։

Այսպիսով, 2026 թ. մարտյան անկումը գրեթե կրկնակի գերազանցել է Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ արձանագրված կորուստները, որոնք մինչ այդ համարվում էին պատմության խոշորագույն նավթային խափանումը։

Ճգնաժամի մասշտաբը պայմանավորված է Հորմուզի բացառիկ նշանակությամբ։ Մինչ ճգնաժամը նեղուցով օրական տեղափոխվում էր շուրջ 20 մլն բարել նավթ և նավթամթերք՝ համաշխարհային նավթային սպառման մոտ մեկ հինգերորդը և ծովային նավթային առևտրի շուրջ մեկ քառորդը։

Հորմուզը շրջանցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Այլընտրանքային արտահանման ուղիներ ունեն առաջին հերթին Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, մինչդեռ Իրաքը, Քուվեյթը, Կատարը և Բահրեյնը կրիտիկական կախվածություն ունեն նեղուցից։

Ի պատասխան ճգնաժամի՝ ՄԷԳ անդամ երկրները մարտի 11-ին համաձայնեցրել են ռազմավարական պաշարներից 400 մլն բարել նավթի բացթողում՝ գործակալության պատմության մեջ խոշորագույն նման միջամտությունը։

Հատկանշական է, որ ժամանակակից պատմության յոթ խոշորագույն նավթային խափանումներից հինգը կապված են Մերձավոր Արևելքի հետ»։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով «Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան» «Մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից» «Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք» Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Իրանը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ նոր հակամարտության․ WSJ Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am