Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ խոսել է պետական սնանկության հետևանքների և տնտեսական անվտանգության մասին՝ նշելով․
«Կոլեգաներից և մեր պատգամավորներից հարցեր են հնչում, թե ի՞նչ կլինի, եթե երկիրը սնանկություն հայտարարի։ Ի՞նչ կլինի՝ կմտնի՞ միջազգային ֆինանսավորում, ֆինանսական կառույցների կառավարում։ Միջազգային ֆինանսական կառույցները կսկսեն թելադրել՝ ինչ հարկեր սահմանել, ինչ աշխատավարձեր տալ կամ չտալ։
Դա եղել է Լիբանանի օրինակով, դա եղել է Հունաստանի օրինակով։ Հունաստանը 15 տարի է ծախսել, որպեսզի վերադառնա նախկին մակարդակին, իսկ Լիբանանը դեռ չի վերականգնվել։ Իսկ գիտե՞ք՝ մինչև ճգնաժամը ինչքան բարձր էին տների գները Լիբանանում։ Հայաստանից անգամներով ավելի շատ փող կար, նույն ակտիվությունն էր, բայց Լիբանանում արդյունաբերություն չկար, գյուղատնտեսությունը չզարգացրին»։
