Թրամփից F-35 կործանիչների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողան
Թրամփից F-35 կործանիչների վերաբերյալ խոստում ենք ստացել և սպասում ենք, որ նա կկատարի այն: Հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն մտադրություն չունի Թուրքիային իր շարքերը ընդունելու.
«Եվրամիությանը միանալը մեր առաջնահերթությունը չէ, և հենց Եվրոպան է կրում Թուրքիայի չմիանալու հիմնական հարվածը», – ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
