Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Անսար գյուղի բնակելի տանը, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ երեքը, հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայությունը ՌԻԱ Նովոստիին։
«Անսարի ծայրամասում, Ազ-Զարիյա գյուղի մոտ գտնվող տան վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, ևս երեքը՝ վիրավորվել։ Տունն ամբողջությամբ ավերվել է», – ասել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարական խմբերը շարունակում են մաքրել փլատակները և դուրս բերել զոհվածներին ու վիրավորներին։ Գործողությանը մասնակցում են «Քաշաֆ ալ-Ռիսալա ալ-Իսլամիյա» շարժման, Իսլամական առողջապահության կոմիտեի և Լիբանանի քաղաքացիական պաշտպանության շտապօգնության աշխատակիցները։
Վիրավորներին տեղափոխում են Նաբաթիե քաղաքի հիվանդանոցներ։
