Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել

Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Երևան քաղաքի բաժինների հետ, բացահայտել են բազմաթիվ քրեորեն պատժելի արարքներ, ինչպես նաև կանխվել են տարբեր տեսակի հանցագործություններ։ Եվ այդ ամենը ոչ միայն քրեական և համայնքային ոստիկանների համագործակցության արդյունքն է, այլ նաև որ քաղաքացիների մոտ վստահություն կա քրեական ու համայնքային ոստիկանների հանդեպ, ովքեր կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ հայտնելը վստահում են միայն նրանց։

 Հերթական արտառոց դեպքի բացահայտումն է տեղի ունեցել օրեր առաջ Երևանի քրեական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից։

 Օգոստոսի 13-ին Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում անհայտ քաղաքացին իրեն պատկանող «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայից, իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ էր արձակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները ժամերի ընթացքում ճշտում են ավտոմեքենայի համարանիշը և կրակոցներ արձակածի ինքնությունը, ապա համագործակցելով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ, նրան հայտնաբերում և բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։

Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ինչից հետո դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Մ.-ն է, ում ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև գազային ատրճանակը։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am