Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը Քանաքեռցի Տույի սպանության գործով մեղադրյալների վերաբերյալ կայացրել է մեղադրական եւ արդարացնող վերդիկտներ։
Դատարանի խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչ որոշում է կայացվել։ Ի պատասխան՝ փոխանցեցին․ «Օգոստոսի 10-ին դատարանը վերդիկտ է կայացրել, Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես Սիմոնյանների եւ Արսեն Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել, իսկ Հակոբ Սիմոնյանի նկատմամբ՝ արդարացման»։

Այսինքն, գործով անցնող հինգ մեղադրյալներից չորսը մեղավոր է ճանաչվել, իսկ մեկը` Հակոբ Սիմոնյանը, արդարացվել է։ Վերդիկտից հետո դատարանը պետք է որոշի մեղավոր ճանաչված անձանց պատժաչափերը։
Գործը դատարանում քննվում էր ավելի քան չորս տարի։ Այն հարուցվել է մոտ հինգ տարի առաջ՝ Երեւանում տեղի ունեցած աղմկահարույց փոխհրաձգությունից հետո, որի հետեւանքով չորս մարդ էր սպանվել։ Դեպքը տեղի էր ունեցել Սիմոնյանների տանը։ Ըստ գործի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների՝ միմյանց վրա կրակել էին մի խումբ քրեական հեղինակություններ։ Փոխհրաձգության հետեւանքով սպանվել էին Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, նրա մտերիմներ Արայիկ Խաչատրյանն ու Արթուր Բորյանը, ինչպես նաեւ՝ Սիմոնյանների հայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը։

Դեպքին մասնակցել էին Տույի մտերիմներն ու ընտանիքի անդամները, իսկ դեպքի վայրում ներկա էր եղել նաեւ Արտուշ Սիմոնյանը։ Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ, մի շարք անձինք կալանավորվել էին, իսկ 2022 թվականին գործը հասել էր դատարան։
Native Network

Գործով մեղադրյալի կարգավիճակում էին Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես եւ Հակոբ Սիմոնյանները, ինչպես նաեւ՝ նրանց մտերիմ Արսեն Ալեքսանյանը։ Դատաքննության այս տարիներին նրանց նկատմամբ խափանման միջոցները մի քանի անգամ փոխվել են, մեղադրյալներին պարբերաբար ազատ են արձակել, ապա վերադաս ատյանների որոշումներով կրկին կալանավորել։ Ներկայում կալանքի տակ են Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես Սիմոնյաններն ու Արսեն Ալեքսանյանը, իսկ Հակոբ Սիմոնյանը կալանքի տակ չէ։

Գործի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Արտուշ Սիմոնյանը, որը փոխհրաձգության ժամանակ սպանվել էր, նույնպես մեղադրյալի կարգավիճակ ուներ։ Նրա իրավահաջորդները չէին ցանկացել, որ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, ցանկացել էին, որ դատաքննությունը շարունակվի եւ դատարանը նրա վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացնի։ Այդ պատճառով Արտուշ Սիմոնյանի նկատմամբ քրեական գործի քննությունը շարունակվել է նաեւ հետմահու։

Սակայն օգոստոսի 10-ին առաջին ատյանի դատարանի կայացրած վերդիկտով Արտուշ Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել։ Այսպիսով, ավելի քան չորս տարի տեւած դատաքննությունն ավարտվել է չորս մեղադրական եւ մեկ արդարացնող վերդիկտով։ Այժմ դատարանը պետք է անցնի հաջորդ փուլին՝ մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ պատժաչափերի որոշմանը։
Սիմոնյանների պաշտպան Մարգար Սողոմյանի հետ փորձեցինք կապ հաստատել՝ դատարանի որոշման վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու համար, սակայն մեր զանգին նա չպատասխանեց։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ» «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am