«Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ առաջիկա օրերին նա ելույթներ չի ունենա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վերջին միջադեպից հետո լուրջ քննարկում է տեղի ունեցել խմբակցության անդամների և պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկման առանցքում եղել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, որը վերջին օրերին դարձել է իշխանության քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը։

Խմբակցության ներսում Ղազարյանին հիշեցրել են, որ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից առաջ պայմանավորվածություն է եղել պահպանել խորհրդարանական էթիկայի և վարքագծի կանոնները, ուստի անհրաժեշտ է առավել զգուշավոր լինել և չխախտել այդ պայմանավորվածությունները։

Միաժամանակ, քննարկումներից հետո խմբակցությունը որոշել է ներողություն չհնչեցնել, քանի որ դրան կտրականապես դեմ է եղել հենց Էդգար Ղազարյանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նման քայլի գնալ, քանի դեռ իշխանության ներկայացուցիչներն էլ իր հասցեին վիրավորական և կոշտ արտահայտություններ են հնչեցնում։

Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խմբակցության ներսում Ղազարյանի պահվածքը միանշանակ չի ընդունվել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա մի քանի օրերին Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից հարցերով կամ ելույթներով հանդես չի գա։ Այս մոտեցումը կիրառվում է երեկվանից և, ըստ մեր տեղեկությունների, կպահպանվի նաև երկուշաբթի՝ մինչև խորհրդարանում ստեղծված լարվածությունը որոշ չափով հանդարտվի։

Հիշեցնենք՝ նախօրեին իշխանության ներկայացուցիչները տարբեր ձևաչափերով կոշտ արձագանքել էին Ղազարյանի օգտագործած արտահայտությանը՝ նրան անգամ «սրիկա» անվանելով։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում տրամադրված են Էդգար Ղազարյանի հարցում գործել առավել կոշտ և անզիջում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video) ՃՏՊ Վայոց ձորի մարզում Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներ ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ութ վագոն հացահատիկ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց․ «Հրապարակ» Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Քամու հետևանքով վնասները «Ժողովուրդ». ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը «Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ առաջիկա օրերին նա ելույթներ չի ունենա Արմեն Մարկոսյանը նշանակվել է Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 15-ից 19-ին Lույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել Խոշոր վթար՝ «Յուվայի» կամրջի վրա. վիրավոր կա Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Ահա այն կոնկրետ աղբյուրներն ու բյուջետային մեխանիզմները, որոնք թույլ կտան ֆինանսավորել այս ծրագիրը «Շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ» արտահայտությունները բարեկրթության խախտում չեն՝ ըստ ԿԿՀ-ի, «սրիկայաբար»-ը՝ խախտո՞ւմ է ««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել քաղաքական խոսքի թակարդի». Հովհաննիսյան Ռոնալդուի մայրը ներկա չի եղել որդու հարսանիքին․ հայտնի է, թե ովքեր են մասնակցել արարողությանը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am