Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ

ՀՀ զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում, «Արմենպրես»-ին ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ մահվան դեպքերը պետք է դիտարկել ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված հանգամանքների համատեքստում։

Մամուլի քարտուղարը պնդել է նաև, թե բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները ՊՆ-ի ունեցած վիճակագրությամբ չեն հիմնավորվում։

«Եթե խոսում ենք այս տարվա հաշվետու ժամանակահատվածի մասին, ապա այս տարի ունեցել ենք մահվան 11 դեպք, որից միայն 5-ն են ժամկետային զինծառայողներ։ Ունեցել ենք մահվան դեպքեր հիվանդության հետևանքով, ականի պայթյունի հետևանքով, իսկ այս տարի տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերի մասով պետք է նշեմ, որ դրանցից միայն 3-ն են, այսպես ասած, ծառայության հետ առնչվող հանգամանքներում տեղի ունեցել»,- ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերի մասով նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը կապված է անձնական և այլ պատճառների հետ, որոնք ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով չեն։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել Դավիդ Թավադյանը նշանակվել է «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար Արամ Խաչատրյանը նշանակվել է Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, շատ ճիշտ ես․ տեսա՛նք՝ «շնագողությամբ» Ավինյանն ինչ արեց․ Դանիելյան (video) Էդ տղեն «քաշվավ»․ Դավիթ Ղազինյան (video) Հորս խորհրդով եմ ապրել․ իմ «դեմը» որևէ մեկը, որևէ բան չի դնի. Դավիթ Ղազինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մեզ ոչ ոք չի կարող սպառնալ․ Տիգրան Աբրահամյանը՝ ստեղծված լարված իրավիճակի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am