Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դատավոր Ալֆրեդ Վարդանյանի նախագահությամբ օգոստոսի 10-ին որոշում է կայացրել Լիպարիտ Դրմեյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վերադարձնել:
Ըստ դատարանի որոշման՝ հայցադիմումում չի նշվել հայցվորի հայրանունը, չի նշվել ֆիզիկական անձ հայցվորի հաշվառման վայրի հասցեն, առկա են եղել այլ թերություններ։ Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջները, որոնք էլ հիմք են հայցադիմումը վերադարձնելու համար: Տրվել է եռօրյա ժամկետ հայցադիմումի թերությունները վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու համար։
Նշենք, որ Լիպարիտ Դրմեյանը պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ես, հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով, հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է»։ Նիկոլ Փաշինյանի խոսքերն ուղղված էին Լիպարիտ Դրմեյանին, որը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատարն է եղել։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո, Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը