ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը կպահպանի «անորոշ ժամանակով». Հեգսեթ

ԱՄՆ-ն կարող է իրանական նավահանգիստների շրջափակումը պահպանել անորոշ ժամանակով։ Reuters-ը հաղորդում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Նա նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարողություններ ունեն՝ տարածաշրջանում պահպանելու ռազմածովային ուժերի ներկայությունը՝ Իրանի շրջափակումը շարունակելու համար։

«Անորոշ ժամանակով Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կարող են պահպանել նման շրջափակում, քանի որ մենք նավերը ռոտացիոն սկզբունքով կփոխենք, ինչպես արել ենք և կշարունակենք անել», – լրագրողներին ասել է Հեգսեթը Պանամա կատարած ուղևորության ժամանակ։

 Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն օգոստոսի 13-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պլանավորում է Իրանին ավելի մեծ վնաս հասցնել տնտեսական ճնշման միջոցով։

«Հետևեք այս հարթակին հաջորդ շաբաթ սպասվող ավելի շատ հայտարարությունների համար, քանի որ մենք կիրառելու ենք այնպիսի միջոցներ, ինչպիսիք երբեք չեն եղել որևէ երկրի տնտեսական մեկուսացման պատմության մեջ», – ասել է նա Newsmax-ի հետ հարցազրույցում։

 Օգոստոսի 13-ին Իրանը և ԱՄՆ-ն իրարամերժ հայտարարություններ են արել Հորմուզի նեղուցի հետ կապված։ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Հորմուզը գտնվում է երկրի լիակատար վերահսկողության տակ, և նավերը չեն կարող անվտանգ անցնել դրանով՝ առանց իրանական զինված ուժերի թույլտվության ու վերահսկողության։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 12-ին հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ամերիկյան լիակատար վերահսկողության մասին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել այդ վերահսկողությունը։

Reuters-ի տվյալներով՝ օգոստոսի 11-ին նեղուցով անցել է 8 նավ, մինչդեռ դրան նախորդող 10 օրվա միջին ցուցանիշը կազմել է օրական 12 նավ։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած ռազմական գործողություններից առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր օրական 130-140 նավ։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am