Ում տանն են հայտնաբերվել վարկային կազմակերպությունից Ամանորի գիշերը հափշտակված գումարը և ոսկյա զարդերը․ մանրամասներ

Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ հանցագործությունը պարտակելու համար: 2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Ամանորի գիշերը՝ 2018 թվականի լույս հունվարի 1-ին, մուտք է գործել գրասենյակ, բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ,մեխանիզմը: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն առնչություն է ունեցել վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, հստակեցվել նրա դերակատարության աստիճանը։ Նախնական քննության տվյալներով՝ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս 2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերել մեկ այլ քաղաքացու հետ, ով Երևանի բնակիչ է, իսկ գողությունը կատարվել է երկու փուլով։ Նախ՝ 2017թ. դեկտեմբերի 29-ի երեկոյան՝ մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչն անջատել է թվային տեսագրության համակարգը և դրամապահոցից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը: Ապա՝ պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, մյուս քաղաքացին, մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը: Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է կառավարչի կողմից դեկտեմբերն 29-ին հափշտակված գումարը և ոսկյա զարդերը։ Քրեական գործով ձեռնարկված օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ կառավարչի խնդրանքով դրանք իր տանն է թաքցրել Շիրակի մարզի 1981թ. ծնված բնակիչը։ Վերջինս կառավարչի խնդրանքով դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23-ի սահմաններում, հանդիպել է նրան և իմանալով կատարված հափշտակության մասին՝ գողոնը տեղափոխել է Ախուրյան և թաքցրել իր տանը, ինչը հայտնաբերվել և առգրավվել է հունվարի 4-ին։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Շիրակի մարզի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև մասնաճյուղի կառավարչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Երևանի բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Արթուր Ալեքսանյա՛ն, դու էս ինչ ես անում․ Տիգրան Չոբանյան (video) Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն ազատվել է աշխատանքից. Factor Թրամփի և Պուտինի միջև հայտարարված հեռախոսազրույցը չկայացավ․ Պեսկով էկոնոմիկայի փոխնախարարը եկել է «Արարատցեմենտ» ու խոսում «փողով բողոքի ակցիա անելու» մասին (video) Իտալիան երկրից արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու ռազմական կցորդի Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին Խաշթառակի կամրջի տակ հայտնաբերվել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմին #ՀԻՄԱ․ Արա՛, ու՞ր եք, եկե՛ք, տեր եղեք ազգին,փակել ա,որ տա թուրքին. Իրավիճակը՝ «Արարատցեմենտում» (video) Ամերիկյան հարվածներից վնասվել է Թեհրան-Մաշհադ երկաթգիծը Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ» (video) «Հալա՛լ ա Գագիկ Ծառուկյանին, իսկ 5000 տղու սպանած կզածը մի պատասխան պետք է տա»․ Հովհաննես Իշխանյան (video) «Խաղաղության» դատավարությունը շարունակվում է. Դավիթ Իշխանյանը պատգամ է հղել Բաքվի բանտից (Ձայնագրություն) «Գո՛ղ, չես կարողանու՞մ մարսել․․․ էլ ինչ ես պատրաստվում անել»․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Այո՛, սպառնում եմ»․ լարված խոսակցություն Փաշինյանի և լրագրողի միջև (video) Մեր երեսին շպրտում են՝ ձեր իշխանությունները ոչինչ չեն անում ձեր վերադարձի համար․ Իշխանյանը՝ Բաքվից (video) Ժողովրդից ի՞նչ ես ուզում․ խնդրում եմ՝ րոպե առաջ մեր Ծառուկյանին ազատ արձակեն. աշխատակից (video) Ու՞մ հետ է խոսել «Արարատցեմենտի» տնօրենը․ կաշխատի՞ գործարանը (video) «Արարատցեմենտի» աշխատակիցները պատասխանում են Փաշինյանի սպառնալիքներին (video) Չե՛նք գնալու․ Ցեղասպանություն ա․ Գործարանի աշխատակիցներից վրեժ են լուծում․ «Արարատցեմենտի» աշխատակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am