1,7 մլն դրամ տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։

«Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում՝ «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, Արա Լևոնի Տեր-Մինասյանը, «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ, «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ, «360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ, «ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ, «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ, «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ և «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ,

մասնավորապես՝

-հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր,

-օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել,

-առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով,

-բացակայել են ցանկապատումները և այլ։

Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1,700,000 ՀՀ դրամ։

Միջոցառումները շարունակվում են։

Հարգելի՛ քաղաքացիներ, նմանատիպ իրավիճակների ականատես լինելու դեպքում խնդրում ենք տեսանյութերն ու համապատասխան տեղեկատվությունը փոխանցել ԲԸՏՄ՝ Ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարել 119 թեժ գծին։

Ձեր ահազանգերը կարևոր են բնապահպանական իրավախախտումների արագ բացահայտման և կանխարգելման գործում»։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video) Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի Փոսը փորենք, հողն էլ լցնենք վրաններս․ Քրիստինե Վարդանյան (video) Ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը միայնակ էր ապրում, ՀՀ–ում հարազատներ չուներ Լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի և լրագրողի միջև (video) Բալթյան տարածաշրջանը վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի․ Գրուշկո «Ալե՛ն, սա քո համար ԱԺ-ն չի, որ խոսափող անջատես-միացնես, դու սպառնալիք ես»․ Ռուզան Ստեփանյան (video) COP17-ի կազմակերպման համար հավելյալ 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել «Ուժեղ Հայաստան», զգույշ եղե՛ք․ ձեզ ՔՊ-ն ուրիշ տեղ կտանի․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am