Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ հակամարտությունում ռազմավարության բացակայությամբ, հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրները,հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։


«Ես այս իրավիճակից ելք չեմ տեսնում», - պարբերականին հայտարարել է իրազեկ ամերիկացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ նախագահի թիմը հիմնովին չի հասկանում Իրանի կառավարությունը։

Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի նախկին խորհրդական Էլիոթ Աբրամսը պարբերականին հայտնել է, որ ներկայիս իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է, իսկ վարչակազմը ցուցադրում է անվստահություն և անկարողություն։ Նմանատիպ գնահատական է հայտնել Պենտագոնի նախկին պաշտոնյա Դեն Շապիրոն։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ինքն իրեն քշել է փակուղի, որտեղ մնացել են բառացիորեն միայն վատ տարբերակներ։

Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տունը մինչ օրս չի կարողացել որոշել, թե հստակ ինչն է համարվելու հաղթանակ հակամարտությունում, և անընդհատ փոխում է իր նպատակները։ Նշվում է, որ վարչակազմի նախնական նպատակը Իրանի ապամիջուկայնացումն էր, սակայն այժմ առաջնահերթություն է դարձել Հորմուզի նեղուցից իրանական շրջափակման հանումը։

Թրամփը նախկինի պես նախապատվությունը տալիս է դիվանագիտական լուծմանը, սակայն իրեն է պահում գործողությունների բոլոր տարբերակները, պարբերականին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ քաղաքական շրջանակներում ձևավորվել են երեք հիմնական խմբեր՝ ռազմական հարվածների կողմնակիցները, դեէսկալացիայի կողմնակիցները և նրանք, ովքեր առաջարկում են պահպանել ծովային շրջափակումը։ Սակայն այդ մոտեցումներից և ոչ մեկը հաջողություն չի երաշխավորում, ասվում է նյութում։

Վերջին շաբաթներին Վաշինգտոնը և Թեհրանը, Մերձավոր Արևելքում միջնորդների մասնակցությամբ, փորձեր են ձեռնարկում համաձայնեցնել նոր գործարքի պայմանները՝ հակամարտությունն ավարտելու համար։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video) Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի Փոսը փորենք, հողն էլ լցնենք վրաններս․ Քրիստինե Վարդանյան (video) Ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը միայնակ էր ապրում, ՀՀ–ում հարազատներ չուներ Լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի և լրագրողի միջև (video) Բալթյան տարածաշրջանը վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի․ Գրուշկո «Ալե՛ն, սա քո համար ԱԺ-ն չի, որ խոսափող անջատես-միացնես, դու սպառնալիք ես»․ Ռուզան Ստեփանյան (video) COP17-ի կազմակերպման համար հավելյալ 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել «Ուժեղ Հայաստան», զգույշ եղե՛ք․ ձեզ ՔՊ-ն ուրիշ տեղ կտանի․ Անժելա Թովմասյան (video) 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Որքան հարկ է վճարել եկեղեցին Փաշինյանի իշխանության օրոք Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան Էդգար Ղազարյանին կզրկե՞ն մանդատից․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի «Սիսակ Գաբրիելյա՛ն, քեզ նենց են քացով տալու, որ…»․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am