«Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև. Aravot.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակ Սևինջ Ֆաթալիևայի  կողմից ներկայացված՝ «Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտությունների ժամանակ» խորագրով զեկույցի ընթացքում «փոխհրաձգություն» տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև: Զեկույցի ներկայացումից հետո ադրբեջանցի չորս պատվիրակներ մեկը մյուսի հետևից հանդես եկան ելույթներով՝ խոսելով Խոջալուի, Հայաստանի՝ օկուպանտ երկիր լինելու, իրենց անմեղ երեխաներին սպանելու մասին և նմանատիպ հայտարարություններով մեղադրանքներ հնչեցրին ՀՀ-ի հասցեին: ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովն էլ հայտարարեց, թե այս քննարկումը վեհաժողովում չի կարող արդյունավետ լինել այն բանից հետո, երբ երեկ այդքան ջերմ ընդունեցին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա՝ Խոջալուի մասին արած հայտարարություններից հետո: Ադրբեջանցի պատվիրակը, խախտելով ԵԽԽՎ կանոնադրությունը ցույց տվեց 2017-ի հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված 2-ամյա Զահրա Գուլիևայի նկարը: Ադրբեջանցի պատվիրակներին հակադարձեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց ապրիլյան պատերազմը, Թալիշում կատարված վայրագությունները և  զեկուցողին կոչ արեց ունենալ քաղաքացիական խիզախություն եւ ընդունել, որ հայատյացությունը իր երկրում՝ Ադրբեջանում, պետական քաղաքականություն է։ Զոհրաբյանը հայտարարեց, թե Բաքվի Նյուրենբերգը դեռ առջեւում է։ Ադրբեջանցի պատվիրակներին հակադարձեց նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ վեհաժողովին հիշեցնելով ապրիլյան քառօրյա պատերազմը և 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի սպանությունը: Լարված իրավիճակը փորձեց մեղմել ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շեննախը՝ հայտարարելով, որ զեկույցում եղած ձևակերպումները կոմպրոմիսային են երկու կողմերի համար, հետևաբար այն պետք է ընդունել: ԵԽԽՎ-ն 39 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց զեկույցը: Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հակահայկական ձևակերպումներ էին փորձում անցկացնել ադրբեջանցիները: Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց. «Երբ ամիսներ առաջ ասում էի, որ եղել են որոշ զեկույցներ, որտեղ եղել են հակահայկական ձևակերպումներ, և մեզ հաջողվել է հանձնաժողովում չեզոքացնել, այդ զեկույցներից մեկը հենց  այս զեկույցն էր: Ընդունված այս զեկույցում որևէ հակահայկական ձևակերպում չկա: Մինչդեռ նախնական շրջանում խոսվում էր Հայաստանի կողմից ԼՂ-ի և մյուս շրջանների օկուպացիայի մասին, ձևակերպում կար Զահրա Գուլիևայի, ներքին տեղահանված անձանց մասին և այլն: Այժմ բացարձակապես չեզոք ձևակերպումներ են, և դուրս են բերվել բոլոր այն մտահոգիչ դրույթները, որ կային հայկական պատվիրակության մոտ»: Ամբողջական հոդվածը`aravot.am -ում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am