«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

2024 թվականի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Սերժ Սարգսյանի եղբոր` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքը հօգուտ պետության բռնագանձելու վերաբերյալ։

Դատախազությունը պահանջել էր բռնագանձել 14 անշարժ եւ 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաեւ 5 մլրդ 92 մլն դրամ։ Մենք անցած տարի գրել էինք, որ գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանի որոշ գումար արգելանքի տակ է։ Նրա փաստաբանները դիմել էին դատարան՝ խնդրելով այդ գումարի մի մասի նկատմամբ արգելանքը վերացնել, որպեսզի դրանք կարողանան օգտագործել՝ հարկերը, փաստաբանական ծառայությունների վարձը եւ անհրաժեշտ ծախսերը վճարելու համար։

2025 թվականի փետրվարին Հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել այդ միջնորդության վերաբերյալ։ Դատախազությունը, սակայն, չհամաձայնելով դատարանի որոշման հետ, բողոքարկել էր այն։ Մարտին Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը՝ ապրուստի միջոցների եւ փաստաբանի վարձատրության մասերով առաջին ատյանի որոշումը վերացնելով եւ այդ մասով նոր քննության ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան։ Այժմ՝ մեկ տարի անց, գործով նոր զարգացում կա։

2026 թվականի մայիսի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը կրկին որոշում է կայացրել՝ հայցի ապահովման միջոցի վերաբերյալ։ Պարզ ասած՝ դատարանը որոշել է փոփոխել Ալեքսանդր Սարգսյանի գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ գործող սահմանափակումները։ Դատախազությունն այս որոշումը եւս բողոքարկել է։ Եվ ահա, վերջերս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է բողոքը՝ վերացնելով մայիսի 13-ի որոշումը եւ գործը կրկին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Այսինքն՝ մայիսի 13-ին առաջին ատյանի դատարանը որոշել էր փոխել Սարգսյանի գույքի եւ գումարի նկատմամբ գործող սահմանափակումները, սակայն վերաքննիչ դատարանն այդ որոշումը վերացրել է։ Հիմա հարցը կրկին պետք է քննի Հակակոռուպցիոն դատարանը։ Կարեւոր է նաեւ նշել, որ դատարանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ալեքսանդր Սարգսյանի գույքը պետությանը հանձնելու վերաբերյալ, սա ընդամենը միջանկյալ հայցերի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին է։ Հիմնական գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ այս դատական գործընթացը վերաբերում է միայն այն հարցին, թե մինչեւ գործի վերջնական ավարտը ինչ սահմանափակումներ պետք է պահպանվեն նրա գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Սաշիկ Սարգսյանը ո՛չ փաստաբանին վճարելու փող ունենա, ո՛չ առօրյա ծախսերի:

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Բաքվի ռադիո՞ն եմ լսում․․․ լարված հարցուպատասխան Մեսրոպ Մանուկյանի և Սարգիս Խանանդյանի միջև (video) Կոնկրետ պատասխանե՛ք՝ ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան ՀՀ–ի առաջ․ Նարեկ Կարապետյանը՝ Խանդանյանին (video) Փաշինյանի արձագանքը՝ բանակում հերթական ողբերգական մահվանը (video) Լա՛վ լսեք․ Ադրբեջանը «կռանթը» կփակի ու աղետը կսկսվի․ Իշխան Սաղաթելյան (video) Վարդևանյանի անզուսպ ծիծաղն ու պատգամավորների արձագանքը ծափերով (video) «Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին 9 մարզերում մարզպետները կվերանշանակվեն. չզեկուցվող փաթեթի մանրամասները ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժները կիրականացնի նույն օրը Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները Սո՜ւս նստեք տեղներդ․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Մայակովսկի գյուղի տներից մեկից գողացել են 7 կոնյակ՝ պատճառելով 3 մլն դրամի վնաս Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հաստատեց՝ կործանվում ենք․ ի՞նչ էին ասում Պուտինն ու Ալիևը․ Հրանտ Միքայելյան (video) Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից Ալեն Սիմոնյանը պաշտոն է ստացել Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ Վարդան Ղուկասյանի անունից տարածվող լուրերը սուտ են Կործանումն անխուսափելի է․․․ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունը (video) Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. նախաքննությունն ավարտվել է Ֆրանսիայի 80 դեպարտամենտում եղանակային վտանգի նախավերջին մակարդակ են հայտարարել Մի՛ խանգարի ու լսի՛․ Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ սրվեց իրավիճակը (video) Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում Ստացվում է՝ կառավարությունը ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ ՀՀ-ում որոշեն՝ որտեղ ինչ պետք է լինի Վա՜յ, էս ո՞վ ա․ ՊԵԿ-ի նախկին «թալանչին» ձեր 122-րդ համարն ա․ Մանուկյանը ԱԺ-ում նկարներ ցույց տվեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am