ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ծաղկաձորում և Հայաստանի տարբեր բնակավայրերում Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում գործող օբյեկտներ են կապարակնքվել, տնտեսվարողների գործունեությունը կանգնել է, բայց թե քանի բիզնես է փակվել, քանի աշխատող է մնացել առանց աշխատանքի և ինչ ժամկետով է սահմանափակումը՝ Քննչական կոմիտեն չի ասում։ «Ժողովուրդ»-ի հարցերին ՔԿ-ն պատասխանել է՝ նախաքննության տվյալ է։

ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցումների, հաստատել է, որ 2026 թվականի հուլիսի 6-ին մի շարք տնտեսվարողների գործունեության հասցեներում խուզարկություններ են իրականացվել, ինչի ընթացքում վերցվել են տարբեր իրեր և առարկաներ, իսկ այդ հասցեները «կապարակնքվել են»՝ ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով։ Սակայն հենց այստեղ էլ սկսվում է տեղեկատվական փակուղին։ «Ժողովուրդ»-ը ՔԿ-ին հարցրել էր՝ ընդհանուր քանի օբյեկտ է կապարակնքվել, դրանցից քանիսն են հյուրանոցներ, քոթեջներ, ռեստորաններ, զբոսաշրջային և այլ տնտեսական նշանակության օբյեկտներ, քանի տնտեսվարողի գործունեություն է սահմանափակվել, քանի աշխատողի վրա է դա ազդել և որքան կարող է տևել փակումը։ Պատասխանը՝ ոչ մի թիվ։ ՔԿ-ն հայտնում է, որ օբյեկտների ապակապարակնքման հարցը կքննարկվի «համապատասխան քննչական և ապացուցողական գործողությունների ավարտից հետո»։

Այսինքն՝ բիզնեսը կարող է փակ մնալ, բայց դրա բացման ժամկետը հայտնի չէ. երբ քննիչը կավարտի քննությունը։ Առավել ուշագրավ է, որ ՔԿ-ն մեր մյուս հարցերի վերաբերյալ ուղղակիորեն հայտարարել է․ «Տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։ Սակայն հարցն այստեղ այն է, թե ինչպե՞ս է, օրինակ, կապարակնքված օբյեկտների ընդհանուր թիվը կամ դրանց տնտեսական նշանակությունը դառնում նախաքննության գաղտնիք։ Մենք ՔԿ-ից չենք պահանջել բացահայտել քրեական վարույթի գաղտնի ապացույցները, խուզարկության մանրամասները կամ քննության տակտիկան։ Հարցրել ենք հանրային նշանակություն ունեցող հետևանքների մասին՝ քանի բիզնես է փակվել, քանի աշխատատեղ է սահմանափակվել և ինչ վիճակում են գտնվում տնտեսվարողները։ Հատկապես խնդրահարույց է տուրիստական Ծաղկաձորի հարցը։ ArmLur.am-ի նկարահանող խումբը ճոպանուղու հարակից տարածքում արձանագրել էր փակ և կապարակնքված շինություններ, այդ թվում՝ քոթեջներ ու հանգստի և սպասարկման օբյեկտներ։

Իսկ Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային գլխավոր ուղղություններից է։ Հարցման մեջ հատուկ հետաքրքրվել էինք՝ արդյոք քննարկվել է ավելի մեղմ սահմանափակում կիրառելու հնարավորությունը՝ այն դեպքում, երբ օբյեկտի ամբողջական փակումը քննության համար պարտադիր չէ։ Այս հարցին ևս պատասխան ուղղակի չկա։

Ստացվում է հետաքրքիր իրավիճակ․ Քննչական կոմիտեն վարչապետի ուղիղ կամ անուղղակի հրահանգով կարող է սահմանափակել տնտեսվարողի գործունեությունը, բայց հասարակությունը չի կարող իմանալ սահմանափակման մասշտաբը։ Ու այդպես էլ պաշտոնապես հայտնի չէ՝ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող քանի՞ բիզնես է այսօր փակված, քանի՞ մարդ չի կարողանում աշխատել և ե՞րբ են այդ մարդկանց թույլ տալու վերադառնալ իրենց աշխատանքին։ ՔԿ-ն ասում է՝ ավարտենք, կասենք։ Երբ կավարտեն՝ պարզ չէ։

Իսկ այդ ընթացքում հարյուրավոր մարդկանց իրավունքներ են ոտնահարվում»։

դիտվել է 395 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահը 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավոր Գրիգորյանը ձերբակալվել է Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ» ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ» Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Քաղաքական տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի վարչաբենդն այլեւս չի՞ գործում. «Հրապարակ» Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել. «Հրապարակ» Մարտուն Գրիգորյանին կալանավորելու որոշում է կայացվել Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ» 2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am