Ինչ հայտարարագիր ունի Վեհափառի և Սրբազանների գործով դատավորը

Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ 24News-ն ուսումնասիրել է դատաավորի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2026 թվականի մայիսի 4-ին։

Նա միանձնյա սեփականության իրավունքով տուն է հայտարարգրել, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։ Նույն տարվա ընթացքում նա տունը օտարել է, իսկ արվա վերջում անշարժ գույք չի հայտարարագրել։

Դատավորը հայտարարգրել է 2007 թվականի արտադրության LAND ROVER մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականին, իսկ 2025 թվակնին մեքենան 4 միլիոն դրամով վաճառել է։

Նա շահագործում է 3-րդ անձին սեփականության իրավունքով 2025 թվկանի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա։

Հաշվետու տարվա սկզբում դատավորը բանկային հաշվում ունեցել է 72,235 դրամ, որը տարվա ավարտին կազմել է 145,247 դրամ։ Դատավոր Սերժ Ռուշանյանը տարվա սկզբում հայտարարագրել է 6,000,000 կանխիկ դրամ, որը տարվա ավարտին կազմել է 13,500,000 դրամ։

Հաշվետու տարվա ընթացքում նա եկամուտ է ստացել 7 աղբյուրից, ընդհանուր՝ 40,598,019 դրամ, որից 4 միլիոն դրամը մեքենայի վաճառքից, 20 հազար դոլարը՝ հարսանեկան նվերներ, 2,319,890 դրամը՝ Ֆինանսների նախարարությունից որպես եկամտահարկի վերադարձ, 5,549,795 դրամը բանկերից մեկից վարկ է վերցրել, 72 հազար դրամը՝ պետական բյուջեով նախատեսված սոցիալական փաթեթ, 8 միլիոն դրամը ևս հարսանեկան նվերներ և 13,240,734 դրամը՝ ԲԴԽ-ից որպես աշխատավարձ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ընդհանուր 39,247,345 դրամ։ Վարկի մարմանն ուղղել է 3,986,844 դրամ, 10,000,000 դրամ է ծախսել, սակայն նշված չէ, թե ինչի համար։

Նշենք, որ դատավոր Սերժ Ռուշանյանը 29 տարեկան է, ծնվել է մարտի 9-ին Երևանում։
2022թ. մարտ ամսից մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես նախարարի խորհրդական։

Դասավանդել է Ոստիկանության կրթահամալրում քրեական իրավունք, սահմանադրական իրավունք։

2020թ. փետրվար ամսից մինչև 2020թ. հոկտեմբեր ամիսը դասավանդել է Ոստիկանության կրթահամալրում արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք։

2023թ. հուլիսի 6-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-231-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

դիտվել է 138 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am