ՆԳՆ-ն Հալաբյան փողոցում լքված նորածնի մասին
Հալաբյան փողոցում մոր կողմից լքված նորածին երեխայի ծնողները դեռ չեն գտնվել։ Այս մասին 24News-ին հայտնւմ են Ներքին գործերի նախարարությունից։
«Ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ դեպքը բացահայտելու ուղղությամբ»,-նշեցին գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ունի, կյանքին վտանգ չի սպառնում։
