Գաղտնի ծառայությունը ուզում էր, որ ես այլ չվերթով գնամ. ես անում եմ այն, ինչ իրենք են ասում. Թրամփը՝ հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռшզմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին
Գաղտնի ծառայությունը ուզում էր, որ ես այլ չվերթով գնամ. ես անում եմ այն, ինչ իրենք են ասում: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռшզմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին:
«Ինձ հետևում են Գաղտնի ծառայությունը և զինվորականները։ Նրանք ուզում էին, որ ես այլ չվերթով գնամ, այլ ինքնաթիռով։
Նրանք ուզում էին, որ ես դա անեմ, ուստի ես անում եմ։ Ես անում եմ այն, ինչ իրենք են ասում։ Կարծում եմ՝ այնտեղ սպառնալիք կար։ Ես շատ բան չհարցրեցի այդ մասին։ Ես շատ սպառնալիքներ եմ ստանում»,- ասել է Թրամփը:
