Այս գիշեր ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք հարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին: Հարվածների հետևանքով զոհվել է ութ տարեկան երեխա, տուժել է ութ մարդ, այդ թվում՝ երեխա, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նովոռոսիյսկում ութ տարեկան երեխա է զոհվել: Խորին ցավակցություններ եմ հայտնում ծնողներին: Հանձնարարել եմ Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոյին անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերել նրա հարազատներին: Տուժել է նաև 8 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Նրանք հոսպիտալացվել են։ Անհրաժեշտության դեպքում տուժածներին պատրաստ են տեղափոխել երկրամասային բժշկական հաստատություններ»,- գրել է նա։
Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն հստակեցրել է, որ Արևելյան շրջանի բնակելի շենքերից մեկում ԱԹՍ-ի բեկորները ճեղքել են տանիքը, ինչի հետևանքով տուժել են կին և վեց տարեկան երեխա։ Երկու տուժածներն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, օպերատիվ կերպով տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։
Պրիմորսկի և Արևելյան շրջաններում բացվել են ժամանակավոր տեղավորման կայաններ, որոնում գտնվում է շուրջ 90 մարդ։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը