Մոտ 1 շաբաթ է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 17 շենքի, որը համարվում է էլիտար թաղամաս, բակում կոյուղատարի վնասման պատճառով ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, նույնիսկ կա համաճարակի վտանգ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջուրը «գազազած գետի նման» հոսում է ողջ բակով, հասնում Գրիբոյեդովի գլխավոր փողոց, ապա Մամիկոնյանց փողոց ու Կոմիտասի պողոտա և այդ ընթացքում քաղաքացիների մոտ առաջացնում է սրտխառնոց ու զայրույթ՝ ուղղված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին ու «Վեոլիա ջրին»։Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «6 օր է՝ էս անտանելի վատ վիճակն է։ 6 օր է՝ ամեն օր զանգահարում ենք թաղապետարան, «Վեոլիա ջուր»։ Եթե առաջին օրերին խոստանում էին, թե կմոտենան ու խնդիրը կլուծեն, ապա վերջին 2 օրերին ընդհանրապես էլ մեր բազմաթիվ հեռախոսազանգերին չեն պատասխանում։
Համարները երևի արդեն անգիր են արել։ Հիմա ոչ «Վեոլիա ջրից» հույս ունենք, ոչ էլ թաղապետից։ Էստեղից թաղապետարան մի կիլոմետր էլ չկա։ Հետաքրքիր է, թաղապետին չի՞ հուզում այս խնդիրը, թե կարևորն իրենց աշխատասենյակն է, հով-զով լռված, հերն էլ անիծած, թե հարյուրավոր բնակիչներ էս գարշանքի մեջ են օրեր շարունակ իրենց առօրյան անցկացնում։
Հիմա հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ում մեկ հանձնարարականը հերիք է, որ թաղապետը «Վեոլիա ջրի» հետ հարցը կարգավորեն, հակառակ դեպքում հավատացեք, էս ամբողջ Գրիբոյեդովի փողոցը կաթվածահար կանենք՝ մեր կողմից կտրուկ միջոցների դիմելով»։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը