Թրքամետ ռեկտորը հիմա էլ «հայագիտությամբ» է որոշել զբաղվել․ «Հրապարակ»

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանը, որն ունի թրքամետի համբավ հայ պատմաբանների շրջանում, ինչպես նաև այս առնչությամբ մի քանի սկանդալների կիզակետում է ժամանակին հայտնվել, որոշել է ակտիվ հայագիտական աշխատանքներով զբաղվել: Գրում է «Հրապարակ»-ը։

Մենք նախորդ շաբաթ գրել էինք, որ հուլիսի 22-23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվել է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VIII ամառային դպրոցը՝ Երեւանից եւ ՀՀ մյուս մարզերից շուրջ 30 ուսուցչի մասնակցությամբ։

Ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել նաեւ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, որը ծավալուն դասախոսություն է կարդացել, բայց կոնֆերանսին մասնակցած մանկավարժներից մեկը մեզ պատմել էր, որ Մկրտչյանի կարդացած դասախոսությունը ոչ թե Ցեղասպանության ճանաչման, և պատմությունը չմոռանալու մասին է եղել, այլև լրիվ հակառակը` այն անտեսելու, հարևանների հետ բարեկամանալու մասին, ինչպես նաև ռեկտորի ԺՊ-ն ՔՊ-ական մի նարատիվ է առաջ քաշել, ակնարկելով Փաշինյանի այն հայտնի միտքը, թե իբրև Ռուսաստանն է Հայոց Ցեղասպանության թիվ մեկ մեղավորը:

Մենք տեղեկացանք, որ թրքասեր տիկին Մկրտչյանը չսահմանափակվելով այս ամենով նաև մասնակցել է Հայագիտական միջազգային կոնգրեսի, որին մասնակցում էին աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ, գիտնականներ և մասնագետներ, ինչպես նաև հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Կոնգրեսի շրջանակում Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է «Հայագիտության նոր օրակարգը մանկավարժական կրթության համակարգում. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փորձը, առաքելությունն ու տեսլականը» թեմայով զեկույցը։ Նա ընդգծել է, որ հայագիտությունը երբեք չի եղել միայն գիտական ուսումնասիրության առանձին կամ փակ ոլորտ․ այն եղել և մնում է ազգային ինքնաճանաչման, պատմական հիշողության, լեզվամշակութային հարուստ ժառանգության պահպանման և հայկական ինքնության վերարտադրության հիմնասյուներից մեկը։

Լիլիթ Մկրտչյանը նկատել է՝ հայագիտության գլխավոր հարցն այսօր այլևս միայն այն չէ, թե ինչ ենք ուսումնասիրում։ Առավել կարևոր ու հրատապ են դառնում՝ ինչպե՞ս ենք փոխանցում այդ գիտելիքը ժամանակակից սերունդներին, ո՞ւմ ենք փոխանցում այդ արժեքավոր ժառանգությունը, ինչպիսի՞ Հայաստան ու համահայկական գիտակրթական տարածք ենք կառուցում այդ գիտելիքի միջոցով փոխկապակցված հարցադրումները․ «Ուսուցիչը պարզապես գիտելիք փոխանցող չէ․ նա մշակութային հիշողության կրող է, ազգային արժեհամակարգի ձևավորող և հասարակական ինքնագիտակցության կարևորագույն դերակատար։ Եթե դասական համալսարանում ստեղծվում է գիտելիքը, ապա Մանկավարժական համալսարանում ձևավորվում է նաև այն մասնագետը, որի միջոցով այդ գիտելիքը դառնում է հասարակական արժեք ու կրթական բովանդակություն»,-նշել է Լիլիթ Մկրտչյանն ու հավելել՝ այս գիտակցումն է ՀՊՄՀ-ի առաքելության հիմքում։

Հ.Գ Այսինքն` Մանկավարժական համալսարանի առաքելությունը սերունդներին պատմությունը խեղաթյուրված ներկայացնելն ու թրքասիրություն սերմանելն է: Հիշեցնենք նաեւ, որ դեռ մի քանի տարի առաջ Լիլիթ Մկրտչյանը իր ստորագրությունն էր դրել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս էր ներկայացված:

դիտվել է 246 անգամ
Լրահոս
«Փաշազադե՞ն է ձեր հոգևոր առաջնորդը․ սողունի պես ընկնելու եք»․ Դավիթ Ամալյան (video) Էս խուժանությունը տեղի է ունենում սարսափելի ձևով․․․ Արման Աբովյան (video) Ռուբեն Մելիքյան․ «Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին» Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՊՀԿ Գաղտնի ծառայությունը ուզում էր, որ ես այլ չվերթով գնամ. ես անում եմ այն, ինչ իրենք են ասում. Թրամփը՝ հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռшզմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին Ալիևի հայտարարությունները հակասում են Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրին․ ադրբեջանագետ Ես անելանելի վիճակում եմ․․․ երեխեքին թող տանեն մանկատուն, ես էլ աշխատեմ․ երեխաների հայր (video) Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը օգոստոսի 13-ին կբերվի Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցի Արդեն 2–րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Վենսի խնդրանքից հետո Ուկրաինան դադարեցրել է Նովոռոսիյսկի նավթատարների ուղղությամբ հարձակումները․ FT Երեկ Ալիևը «պայթեցրեց» իրավիճակը․․․ արագացրա՛ Նիկո՛լ, դե պատասխան տուր․ Էդիկ Անդրեասյան (video) «Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները ՀՀ-ում ազատ գործում են»․ Տիգրան Աբրահամյան «Մանկապարտե՛զ․․․»․ ՔՊ-ն Կաթողիկոսի անունը լսելիս սկսեց հարվածել սեղանին (video) Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Ներկայացնում եմ մեր առաջիկա անելիքները․ Արամ Վարդևանյան (video) Մաշտոցի պողոտայում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը բախվել է նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին Նովոռոսիյսկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարվածների․ զոհեր և վիրավորներ կան «Դըմփ–դըմփ հու» արեք կաթողիկոսի անունը լսելուց․ Քրիստինե Վարդանյանը սուր խոսքով տեղը դրեց ՔՊ-ին (video) Լսե՛ք՝ էս փողոցից եկածներն ինչ են ասում․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արաբկիրի թաղապետի քթի տակ․ Շամշյան Երևանում ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Թրքամետ ռեկտորը հիմա էլ «հայագիտությամբ» է որոշել զբաղվել․ «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը ՀԱ Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am