Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական կողմը մարդասիրական նկատառումներով ազատ է արձակել ամերիկայի քաղաքացի Ռոբերտ Գիլմանին և Վաշինգտոնից չի պահանջել դրա դիմաց ինչ-որ մեկին ազատ արձակել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Truth Social հարթակում:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը, նախկին ծովային հետևակայինը, վերադառնում է տուն: Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ բանակցություններից հետո Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել նրան՝ հիմնականում հումանիտար նկատառումներից ելնելով։ Մենք գնահատում ենք այդ որոշումը և այն փաստը, որ Ռուսաստանը դրա դիմաց ոչ մեկին չի խնդրել.ոչ մի փոխանակում տեղի չի ունեցել»- գրել է նա:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
