Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել

Օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Լուսինե Հ․-ն և հայտնել, որ իր եղբայրը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Հ․-ն, մոտ մեկ տարի առաջ իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա․-ից, տարբեր չափերի տոկոսներով գումարներ է վերցրել, սակայն դրանք ամբողջովին մարել է, որից հետո Արման Ա․-ն տարբեր պատճառաբանություններով և սպառնալիքներով իր եղբորից վերցրել է տարբեր չափերի գումարներ՝ նաև պատճառաբանելով, որ պատժում է իրեն ստելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 31-ին Արման Ա․-ն իր եղբոր՝ Արթուր Հ․-ի հետ գնացել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, որտեղ Արման Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Արմեն Ա․-ն ծեծել են եղբորը և վերջինից պահանջել 17 մլն դրամ, որի դիմաց՝ որպես նշված գումարը ստանալու երաշխիք, պահանջել են նրա «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը նա 27 մլն դրամով գնել էր Արման Ա․-ից։ Սակայն մերժում ստանալուց հետո վերջինիս հրահանգով մի խումբ անձինք իր ավտոմեքենան Հալաբյան փողոցում գտնվող «SAS» սուպերմարկետի ավտոկայանատեղիից քարշակով տարել են անհայտ ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Հ․-ն «Պագես» ՍՊԸ տնօրենն է։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը 44-օրյա պատերազմnւմ անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Մարիամը Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել 39․2 °C Երևանում․ հուլիս ամսվա եղանակային ռեկորդները Հայաստանում Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվածը ինքնասպանության փորձ է կատարել ԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Մի կողմից Կաթողիկոսին դիմում են աշխարհիկ անունով, մյուս կողմից նրան դատում է որպես Կաթողիկոս. Արթուր Ղամբարյան Արաղչին՝ Գերմանիայի ԱԳ նախարարին. Հորմուզի նեղուցում անկայունությունը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայով Երկրի 1,4 մլրդ դոլարի ռազմական բյուջեն մոտ 200 մլն դոլար է տասնամյակ առաջվա գներով. Արթուր Խաչատրյան 67 համարի ավտոբուսում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նա մահացել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլև վտանգավոր, սպառնալիք ՀՀ անվտանգության համար. Ղազարյանը՝ Ջուլհակյանի մասին Մարդ, որ իր կյանքում երեխա է գտնում, դա ոնց որ բախտի բան է. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Եվրոպան Ուկրաինայի համար հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին. Politico Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am