Մարդ, որ իր կյանքում երեխա է գտնում, դա ոնց որ բախտի բան է. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում

Նախօրեին Երևանի Հալաբյան փողոցում թիթեղների տակ նորածին երեխային հայտնաբերած քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, News.am-ին մանրամասներ է հայտնել։


«Ժամը երեկոյան 8.40 եմ երեխային գտել։ Մեր բնակիչներից մարդ կար, մոտեցավ, ասեց՝ ձեն ա գալիս, ոնց որ շուն է կամ երեխայի ձայն է գալիս։ Ասի՝ գնանք, նայենք։ Հենց տեղում անմիջապես զգացի, որ ձեն ա գալիս, մի պահ ուզում էի ոտքով խփեի, թու-թու-թու չխփեցի, կռացա, ադյալը բացեցի, տեսնեմ երեխա է։ Գրկել եմ անմիջապես ու զանգել եմ շտապօգնություն, որը 5 րոպեում եկել է, եկել է նաև ոստիկանությունը»,– պատմեց Նարեկը։

Նա այսօր եկել էր երեխային տեսակցելու և հուզված էր. «Մարդ, որ իր կյանքում երեխա է գտնում, դա ոնց որ բախտի բան է։ Ես իմ սեփական երեխան ունեմ, իրենով ապրում եմ, բայց այս երեխային ես մինչև կյանքիս վերջ տիրություն եմ անելու։

Հուսով եմ՝ իր որոշած անունը չեն մերժի։ Հիմա սոցիալական ցանցում բոլորը գրում են՝ էդ երեխային տվեք ինձ պահեմ, գիտեն, թե երեխան խաղալիք է, պետք է տան մեկին պահի։ Բայց չգիտեն, որ երեխան հաստատ գնալու է մանկատուն այստեղից հետո, հետագայում ցույց կտա, թե ինչ ընտանիքում կմեծանա։ Այն, որ սադիստ մորը ձեռը չի ընկնի, դա հաստատ է։ Ես մորը չեմ ճանաչում»։

Նա նկատեց, որ երեխային այնպիսի տեղ էին դրել, որտեղ երեխաները խաղում են, բնակչություն է լինում, այսինքն այնպես էր դրված, որ գտնվի. «Երեխան խնամված չէր։ Ոնց որ բժիշկ է ասում, ես էլ եմ ասում, որ այդ երեխան իրոք ծնված է եղել երեկ, որից արյան հոտը գալիս էր»

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ նա եղել է թիթեղների տակ։

ԱՆ–ից այսօր հայտնել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP-սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել 39․2 °C Երևանում․ հուլիս ամսվա եղանակային ռեկորդները Հայաստանում Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվածը ինքնասպանության փորձ է կատարել ԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Մի կողմից Կաթողիկոսին դիմում են աշխարհիկ անունով, մյուս կողմից նրան դատում է որպես Կաթողիկոս. Արթուր Ղամբարյան Արաղչին՝ Գերմանիայի ԱԳ նախարարին. Հորմուզի նեղուցում անկայունությունը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայով Երկրի 1,4 մլրդ դոլարի ռազմական բյուջեն մոտ 200 մլն դոլար է տասնամյակ առաջվա գներով. Արթուր Խաչատրյան 67 համարի ավտոբուսում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նա մահացել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլև վտանգավոր, սպառնալիք ՀՀ անվտանգության համար. Ղազարյանը՝ Ջուլհակյանի մասին Մարդ, որ իր կյանքում երեխա է գտնում, դա ոնց որ բախտի բան է. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Եվրոպան Ուկրաինայի համար հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին. Politico Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան 2026 թվականի վերջում գնաճը Հայաստանում կկազմի 4,4%․ Եվրասիական զարգացման բանկ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներով․ Զելենսկի Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության պարեկային ծառայողն ազատվել է աշխատանքից Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Ես Իրանի «բանկիրն» եմ, վերահսկում եմ նրանց փողերը․ ԱՄՆ նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am