Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ

Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված նորածնին աղջնակը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտի նորածնային ծառայության գծով ղեկավար Արշակ Ջերջերյանը։

 Նրա խոսքով` երեխան ընդունվել է հիվանդանոց օգոստոսի 10-ին` ժամը 21։15–ի սահմաններում։ Սկզբում երեխայի վիճակը գնահատվել է ծանր, քանի որ երեխայի մարմնի ջերմաստիճանը հասել է 30–ի, գրանցվել է հիպոթերմիա։

«Հիպոթերմիան կրիտիկական է և շատ վտանգավոր հատկապես նոր ծնված երեխաների համար։ Ըստ պրոտոկոլի` չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պետք է ժամը մեկ կես աստիճանով բարձրացնել։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է` 36,7, շնչառական անբավարարություն ունի, դրա համար հատուկ ապարատի տակ է»,–ասաց նա։

 Բժշկի խոսքով` երեխայի պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են։ Հիվանդանոց ընդունվելիս երեխան դեռ 25 սմ երկարությամբ պորտալար է ունեցել։

Ջերջերյանը անդրադառնալով երեխայի շնչառական խնդրին` նշել է, որ դա վաղաժամ ծնվելու հետևանք է։ Իրենց հաշվարկներով երեխան ծնվել է 36 շաբաթականում։

 «Զարգացման արատներ չեմ տեսնում, նաև ասեմ, որ բռնության հետքեր չկան։ Երեխայի քաշը 2550 գրամ է, հասակը` 40 սմ։ Շնչում է ինքնուրույն, մենք հատուկ սարքով օգնում ենք, որպեսզի երեխայի թոքերում լինի մշտապես դրական ճնշում, որպեսզի ավելի ազատ շնչի։ Դա գուցե 2–4 օր տևի»,– ասել է նա։

Բժշկի խոսքով` եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի 20-22 օր։ Դրանից հետո կտեղափոխվի մանկատուն։

Երեխային խաղահրապարակում գտած Նարեկ Պետրոսյանն էլ լրագրողներին պատմել է, թե ինչպես է հայտնաբերել նորածնին։

Նրա խոսքով` շենքի բնակիչները ձայներ են լսել, իրեն են ասել։ Սկզբում ձայնը նմանեցրել են շան ձագի ձայնին, հետո երկաթե ճաղերի արանքից հայտնաբերել են կտորի մեջ փաթաթված երեխային։

«Կռացա, ծածկոցը բացեցի, տեսնեմ՝ երեխա է մեջը։ Հենց էդ պահին գրկել եմ, անմիջապես զանգել եմ շտապօգնություն։ Ես իմ սեփական երեխան ունեմ, իրանով եմ ապրում, բայց էս երեխային մինչև կյանքիս վերջ տեր կլինեմ»,– ասել է նա։

Հիշեցնենք` նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Լքված նորածնի մայրը դեռ չի հայտնաբերվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Մի կողմից Կաթողիկոսին դիմում են աշխարհիկ անունով, մյուս կողմից նրան դատում է որպես Կաթողիկոս. Արթուր Ղամբարյան Արաղչին՝ Գերմանիայի ԱԳ նախարարին. Հորմուզի նեղուցում անկայունությունը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայով Երկրի 1,4 մլրդ դոլարի ռազմական բյուջեն մոտ 200 մլն դոլար է տասնամյակ առաջվա գներով. Արթուր Խաչատրյան 67 համարի ավտոբուսում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նա մահացել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլև վտանգավոր, սպառնալիք ՀՀ անվտանգության համար. Ղազարյանը՝ Ջուլհակյանի մասին Մարդ, որ իր կյանքում երեխա է գտնում, դա ոնց որ բախտի բան է. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Եվրոպան Ուկրաինայի համար հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին. Politico Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան 2026 թվականի վերջում գնաճը Հայաստանում կկազմի 4,4%․ Եվրասիական զարգացման բանկ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներով․ Զելենսկի Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության պարեկային ծառայողն ազատվել է աշխատանքից Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Ես Իրանի «բանկիրն» եմ, վերահսկում եմ նրանց փողերը․ ԱՄՆ նախագահ Պնդումը, որ Հայաստանը կարող է գազ ստանալ ապագա TRIPP ծրագրի շրջանակում, հայ խորհրդարանականների ֆանտազիան է. Ալեքսանդր Ֆրոլով «Նիկոլի դատավորներն Ալենի համար մեզանից փող են ուզում» (video) ՔՊ-շնիկնե՛ր, հլը հավաքվեք ու ներողություն խնդրե՛ք․ Արմինե Ադիբեկյան (video) Ալե՛ն, լավ լսիր, անգամ եվրոպական դատարանն է սա ընդունել․ Զարուհի Փոստանջյան (video) Մանվելի մահվան մեջ դու՛ք եք մեղավոր․․․ չփորձվե՛ք նրա մասին խոսել․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am