Իրանի պատասխան հարվածներից ԱՄՆ-ին հասցված վնասը գնահատվում է 13 մլդ դոլար. The Wall Street Journal

Իրանի Իսլամական Հանրապետության պատասխան հարվածների պատճառով Միացյալ Նահանգների կորուստները հասել են 13 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։Հրատարակությունը նշում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իսլամական Հանրապետությունը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով ավելի քան 2000 հարված է հասցրել Մերձավոր Արևելքի թիրախներին։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) անվտանգության ու պաշտպանության բաժնի ղեկավար Սեթ Ջոնսի տվյալներով՝ մարտական գործողությունների ընթացքում իրանական բանակը գրոհել է առնվազն 20 օբյեկտի վրա, որոնք ամերիկացի զինվորականների կողմից օգտագործվել են Մերձավոր Արևելքում։

Բացի այդ, վնասվել կամ ոչնչացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 42 թռչող սարք, այդ թվում՝ ավիաբազաներում գտնվողները, հավելել է Ջոնսը։ Խոսքը հիմնականում խոշոր անօդաչուների մասին է, սակայն հարվածների տակ են հայտնվել նաև ամերիկյան կործանիչներ։Հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի գնդակոծությունները՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա գրոհների համար։ Իրանը սա որակել է որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում և սկսել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին։ Էսկալացման այս նոր փուլը տեղի է ունեցել կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ընդամենը երեք շաբաթ անց:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնը և Թեհրանը միջնորդների օգնությամբ փորձում են համաձայնեցնել նոր գործարքի պայմանները։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am