Երեկ՝ օգոստոսի 10-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ ու ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում, մի խումբ անձանց միջև խուլիգանությամբ զուգորդված վիճաբանություն-ծեծկռտուքի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են խուլիգանություն կատարող անձանց և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳան ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և նշված անձինք կազմված փաստաթղթերով ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցներից «Tesla»-ի վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Ղուլյանը, իսկ «Opel»-ի վարորդը եղել է Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Ռոբերտ Պարանյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ օգոստոսի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի։
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը